Աշխարհը կարծես աչքաբացվում է

ՍԿՍԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՉՔԻ ԳԵՐԱՆԸ ՏԵՍՆԵԼ

Երեկ Ռուսաստանի Գերագույն դատարնը վճիռ է կայացրել լուծարելու «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» ՀԿ-ն, քանի որ այն չի համապատասխանում ՌԴ օրենսդրությանը: Բացի այդ նշվել է, որ տվյալ ՀԿ-ն իր կանոնադրությանը չհամապատասխանող գործունեություն է վարում: 
 
«Ֆրիդոմ հաուսը», այլկերպ ասած՝ ազատության տունը, մամուլի ազատության վերաբերյալ իր հայտարաության մեջ Իլհամ Ալիևին ստախոս է անվանել: Ճիշտ է՝ քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանության կազմակերպությունը դա արել է՝ դուրս չգալով բարեկրթության սահմաններից: Այսինքն, պարզապես նշել է, թե Ադրբեջանի նախագահի արած հայտարություններն իրականությանը չեն համապատասխանում: 
 
Կազմակերպության հայտարարության առիթը եղել է ադրբեջանական ընդդիմադիր կայքերի արգելափակումը: Այնտեղ նշվում է. 
 
- Ընդդիմադիր ԶԼՄ-ների ինտերնետային կայքերի արգելափակումը փաստում է, որ Ադրբեջանում ինտերնետային ազատության վերաբերյալ այդ երկրի կառավարության և նախագահ Իլհամ Ալիևի ոչ մի հայտարարություն իրականությանը չի համապատասխանում:
 
Ազատությունների տան արտաքին ծրագրերի նախագահ Ռոբերտ Հերմանն էլ մտահոգություն է հայտնել, թե ընդդիմադիր կայքերի արգելափակումը կդառնա նախադեպ, որին կհետևեն խոսքի ազատությունը սահմանափակելու և այլ լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու բազմաթիվ այլ դեպքեր: Իսկ թե հիշենք, թե «Վաշինգթոն փոստ»-ը ինչպես էր ծաղրել, թե Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնն Ալիևի նվերն էր կնոջը՝ ծննդյան տարեդարձին, կարելի է մտածել, որ Ամերիկան այնքան էլ անտեղյակ չէ, թե այնտեղ իրականում ինչ է կատարվում… 
 
Սա դեռ ոչինչ, խոսքից ու քննադատությունից Ադրբեջանը չի վախենում, ոչ էլ բանի տեղ է դնում, որքան էլ քաղաքակիրթ համարվող աշխարհը ձգտում է նրան վերաբերվել որպես միջազգային հանրության սովորական անդամի: Երեկ Ռուսաստանի Գերագույն դատարնը վճիռ է կայացրել լուծարելու «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» ՀԿ-ն, քանի որ այն չի համապատասխանում ՌԴ օրենսդրությանը: Բացի այդ նշվել է, որ տվյալ ՀԿ-ն իր կանոնադրությանը չհամապատասխանող գործունեություն է վարում: 
 
Ինչպես միշտ՝ ադրբեջանցիները գործի են դրել իրենց զենքերից մեկը՝ լացել ու բողոքել են, թե այդպիսով Մոսկվայի երեքմիլիոնանոց ադրբեջանական համայնքն առանց ղեկավարության է մնալու: Առայժմ ռուս դատավորներին չեն կարողացել համոզել, որ օրինակ Անմահների երթի ժամանակ իրենց խայտառակ միջամտության կարգի միջոցառումներ կազմակերպելու համար տվյալ կառույցի գոյությունն ուղղակի անհրաժեշտություն է: 
 
Դատարանի վճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, այն մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել ավելի բարձր ատյաններում: Կասկածից վեր է, որ Ադրբեջանն արդեն գրպաններն է թափ տալիս՝ այդ ատյաններին կաշառելու համար: Հետն է լացի նոր թեմաներ է մտածում, որպեսզի բոլորին համոզի, թե հայերը որքան վատն են, իսկ իրենք առանց ղեկավարության նրանց հախից գալ չեն կարողանա: 
 
Իհարկե, եթե ռուսական վերին ատյաններն անկաշառ մնան և այս կազմակերպությունը լուծարեն, ձեռներեց ադրբեջանցիներն այն արագորեն կփոխարինեն համարժեք նորով: Սակայն այստեղ կարևորն այլ բան է՝ աշխարհում ոչ միայն սկսել են ադրբեջանական սուտն ու կեղծիքը նկատել, այլև այդ մասին բարձրաձայնում են ու դատական վճիռներով հաստատում: 
 
Մինչ այդ, մինչ այն՝ Ադրբեջանը մեր սահմաններին իրավիճակն է թեժացնում, ինչը նկատելն առայժմ ձեռնտու չէ: