Եվրոպա ջան, ախր դու ուրիշ արժեքների կրող ես

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ՉԵՉՆԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Վարչապետ Մեյը մտահոգություն է հայտնել Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների հետապնդումների կապակցությամբ:
 
JAMnews կայքում ծանոթանալով այս հաղորդագրությանը, ակամա մի բարձրախոս ես որոնում՝ ասելու՝
 
- Եվրոպա ջան, ախր դու ուրիշ արժեքների կրողն ու պահապանն ես. երրորդ սեռի ներկայացուցիչներին այդչափ փայփայելու փոխարեն հենց քեզ ու աշխարհին պատուհասող մյուս աղետները կանխիր: Ախր սեռական ու մյուս փոքրամասնությունների շահերի պաշտպանությունը գերխնդիր դարձնելով՝ ակամա երկրորդում ես ոչ փոքրամասնությունների շահերը...
 
Ահավասիկ Մեծ Բրիտանիայի վարչապետի մտահոգությունը
 
 
Վարչապետ Թերեզա Մեյը, պատասխանելով խորհրդարանականների հարցերին, հաղորդել է, որ իր կառավարությունը մտահոգված է Չեչնիայում ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչների հետապնդումներով:
 
ԼԳԲՏ-համայնքի իրավունքների թեման Լոնդոնը պարբերաբար բարձրացնում է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններում: Ժամանակին մտահոգություն է առաջացրել անչափահասների շրջանում ոչ ավանդական հարաբերությունների պրոպագանդայի արգելքի մասին օրենքը: Այժմ Մեծ Բրիտանիան մտահոգված է Չեչնիայից ստացվող լուրերից, լրատվա,իջոցների տվյալներով՝ սեռական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումներ են սկսվել:
 
Բրիտանիայի վարչապետը նշել է, որ իշխանությունները շտապ միջոցներ են ձեռնարկում պարզելու համար, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ աջակցել կովկասյան տարածաշրջանի լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսսեքսուալների համայնքին: Թերեզա Մեյը չի բացառել Ռուսաստանում տեղակայված այլ դիվանագետների հետ համատեղ դեմարշը, եթե իրավիճակը Չեչնիայի հանրապետությունում չփոխվի, հաղորդում է Independent. թերթը:
 
Մայիսին Գերմանիայի կանցլերը խնդրել էր Վլադիմիր Պուտին միջամտել Չեչնիայում գեյերի հետապնդման հետ կապված իրավիճակին: Իր հերթին, հանրապետության ղեկավարությունը ապօրինի ձերբակալությունների բոլոր մեղադրանքները հերքում էր: