Պարզվել է՝ գործընկերն Ադրբեջանն է

Ուկրաինայի՝ Ադրբեջանի հանդեպ ջերմ բարեկամական «թուլությունը» վաղուց և ամենքին է հայտնի։ Եվ ուկրաինացի ռազմական թղթակից Ռոման Բոչկալան, ահա, հավաստել է այդ փաստը․ նա պատահաբար բացահայտել է այն երկիրը, որտեղ Կիևը զինամթերք է արտադրում։ Պարզվել է՝ գործընկերն Ադրբեջանն է։
 
Ինչպես տեղեկացնում է Փաստինֆո-ն՝ Տելեգրամի իր ալիքում ռազմական թղթակիցը հայտնել է, որ Ուկրաինան կազմակերպել է D-30 հաուբիցի համար 122 մմ տրամաչափի արկերի սեփական արտադրությունը։ Գրառմանը կից տեղադրել է լուսանկար՝ ավելացնելով, որ այն արվել է իր այցի ժամանակ եւ գտնվում է «գործընկեր երկրներից» մեկում։
 
Հատկանշական է, որ լուսանկարներից մեկում Բոչկալան ձեռքում պահում է Ուկրաինայի դրոշը, իսկ նրա հետևում գտնվող սյուների վրա կարելի է տեսնել ադրբեջանական «Պալադիում» ընկերությունների խմբի խորհրդանիշներով տեղեկատվական կրպակներ։ Այն համարվում է «Ուկրոբորոնպրոմի» գործընկերներից մեկը։