Զգուշավորություն ժողովրդավարության տարրերի՞ց

Քայքայիչ գործունեության դեմ պայքարի նախարարություն` մեծ Բրիտանիայում

Պազվում է` Մեծ Բրիտանիայում այնքան են վախենում ժողովրդավարական կյանքի ամբողջականության խաթարումից, որ ռուսական կիբեռհանցագործություններից, կեղծ նորություններից ու դրամներից այն պաշտպանելու համար մի ամբողջ նախարարություն են հիմնել: «Թայմս»-ի հաղորդմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը քայքայիչ գործունեության դեմ պայքարիր նախարար է նշանակել Բեն Համմերին: 
Դե ինչ, ժողովրդավարությունը դրոշ դարձրած, ամբողջ աշխարհին նրա փեշերի մեջ փաթաթելու ջանքերով տոգորված Եվրոպան արդեն իր ներսում է դրա նկատմամբ սպառնալիք տեսնում: Եվ ահա բոլորին նույն շրջանակի մեջ առնելու, միատեսակ օրենքներով ու կարգով ապրել ստիպելու գործելակերպը քայլեր է թելադրում: Արևմուտքը միշտ էլ սոցիալիզմը կեղծ գաղափար է որակել և հասավ նրան, որ նման պետությունները կործանվեցին: Բայց մի՞թե աշխարհի այսօրվա վիճակը չի հուշում, որ իրենց դավանած ժողովրդավարությունը ևս աղբանոց նետելու ժամանակն է: Համենայնդեպս՝ նրա այն դրսևորումները, որոնք մինչև որս միայն վնաս են հասցրել:
Մի պահ նույնիսկ թվում է՝ բրիտանական նորակազմ նախարարության անվանման մեջ մեկ բառի սխալ կա: Երևի «դեմ» բառի փոխարեն պետք է նրա հականիշն ընտրած լինեին: