«Պարոն նախագահ Կոլար, ինչո՞վ եք զբաղված դարձյալ Ադրբեջանում»

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԲՈՂՈՔ-ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ՝ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԱՔՈՒ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԴԵՄ

Դեկտեմբերից ավելի քան 100,000 քրիստոնյա հայեր, այդ թվում կանայք և երեխաներ, դե ֆակտո ենթարկվել են էթնիկ զտումների Լեռնային Ղարաբաղում: Բնակչությունը սովի եզրին է: Ադրբեջանի Ալիևի բռնապետությունը արգելափակում է սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մուտքը, իսկ ջուրն ու վառելիքը գնալով պակասում են։
 
Տասնամյակների պատերազմից հետո այս ռեժիմը ձախողում է տարածաշրջանում խաղաղության հաստատման միջնորդական առաքելության Եվրոպական միության փորձերը և միևնույն ժամանակ ամեն օր ոտնահարում է սեփական բնակիչների մարդու իրավունքները: Տոտալիտարիզմի մեր անմիջական փորձը և մեր ազգի ազատության համար պայքարը մեզ բոլորիս պարտավորեցնում է տեր կանգնել, պաշտպանել և օգնել նրանց, ովքեր ճնշված են նման ռեժիմների կողմից:
 
Պարոն Կոլար, որպես Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ, դուք ժողովրդավարական երկրի բարձրագույն սահմանադրական պաշտոնյաներից եք։
 
Դուք Ադրբեջան եք այցելել այս տարվա մայիսին։ Հարցնում ենք՝ այսօր կրկին ի՞նչ եք անում Ադրբեջանում։ Այն ժամանակ, երբ Ալիևի ռեժիմը խախտում է խաղաղությունը, էթնիկ զտումներ է անում քրիստոնյա հայերի նկատմամբ և ճնշում սեփական ժողովրդին։
 
Միրիամ Լեքսման  
Եվրախորհրդարանի պատգամավոր
 
Ֆրանտիշեկ Միկլոշկո
Սլովակիայի ազգային խորհրդի նախկին նախագահ
 
Պավոլ Հրուշովսկի
Սլովակիայի ազգային խորհրդի  նախկին նախագահ