Ավստրալիայի «Մենլի Սի Իգլզ» թիմի 7 արժանապատիվ տղամարդիկ

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԹԻՄԻ ՅՈԹ ՌԵԳԲԻՍՏՆԵՐ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԽԱՂԱԼ ԼԳԲՏ-Ի ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՈՎ

Մարզիկները հրաժարվել են մասնակցել Ավստրալիայի ազգային ռեգբիի լիգայի (NRL) խաղին: Ակումբն աջակցել է իր մարզիկներին, սակայն չի պատրաստվում փոխել մարզահագուստը։ 
 
Ավստրալիայի «Մենլի Սի Իգլզ» թիմի յոթ ռեգբիստներ հրաժարվել են մասնակցել խաղին ԼԳԲՏ տարբերանշանով մարզահագուստով՝ հղում անելով կրոնական ու մշակութային համոզմունքներին: Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NRL կայքը։
 
Թիմի նոր համազգեստի վրա սպիտակ գծերի փոխարեն հայտնվել են ծիածանի գույներով շերտեր՝ յաջակցություն ԼԳԲՏ համայնքի։
 
- Նրանք հուլիսի 28-ին չեն խաղա, ու մենք հարգում ենք նրանց որոշումը։ Այդ երիտասարդները կայուն են իրենց համոզմունքների մեջ, ու մենք կցուցաբերենք այն աջակցությունը, որի կարիքը նրանք ունեն,- թիմի գլխավոր մարզիչ Դեսա Հասլերի խոսքը մեջբերում է NRL-ի կայքը։
 
NRL-ի ղեկավար Փիթեր Վ՛Լանդիսը ասել է, որ հարգում է իր խաղացողների որոշումը։
 
- Նրանք ունեն կրոնական ու մշակութային տարբերություններ, և Ավստրալիայի գեղեցկությունը սրանում է։ Մենք բոլորս ազատություն ունենք,- ասել է Վ'Լանդիսը։
 
Մասնագետը միաժամանակ նշել է, որ ակումբը չի փոխի մարզահագուստի դիզայնը։