Ուկրաինան կփրկի՞ աշխարհը սովից

Հռետորական հարց՝ արդյոք զգացողություն չունե՞ք, որ Ուկրաինան ամեն ինչ մի փոքր չափազանցնում է։
 
Կիևը խոստանում է հացահատիկի արտահանում սկսել․ բայց արդյո՞ք այդ երկիրը հացահատիկ ունի` փորձել է պարզել @SputnikLive–ը։
 
▪️ Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանն իբր արգելափակել է 20-30 մլն տոննա հացահատիկի արտահանումը` աշխարհը սովի դատապարտելով։ Սակայն նույնիսկ հասարակ հաշվարկները ցույց են տալիս, որ Ուկրաինայում կարող էր ոչ ավելի քան 14 մլն տ ցորեն մնալ։ Եվ դա լավագույն դեպքում։ 
 
▪️ Նմանատիպ տվյալներ բաց հասանելիությամբ տեղադրված են ԱՄՆ-ի գյուղնախարարության կայքում՝ Ուկրաինայում հուլիսի 1-ի դրությամբ պետք է 13.4 մլն տ հացահատիկ լիներ։ 
 
▪️ Նման ծավալներ կմնային, եթե Ուկրաինայում կոռուպցիա չլիներ և պարենամթերքը մութ սխեմաներով դուրս չբերվեր երկրից․ նույնիսկ ուկրաինացի փորձագետներն են ասում, որ ամբողջ հացահատիկը վաճառվել է դեռ փետրվարին։
 
▪️ Եվս մեկ հետաքրքիր միջադեպ էր գրանցվել 2020-ին. աուդիտի ժամանակ պարզվել էր, որ ուկրաինական մկները պետռեզերվից ողջ հացահատիկը կերել են։