HELLO, ԲԱՔՈՒ. GOODBAY, ԹՈՒՐՔԻԱ
Ադրբեջանի հույսը Մոսկվա՞ն է
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվայում ապրիլի 28-ին տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Հետաքրքիրն այն է, որ այս հանդիպումը Բաքուն ողջունել էր, ու սրա մասին դեռ խոսում էր այս տարվա հունվարից: Երբ Ադրբեջանի ԱԳ նախարարը հունվարին Մոսկվայից Բաքու վերադառնալով հայտարարեց, թե Ռուսաստանը ցանկանում է եռակողմ հանդիպում կազմակերպել, Հայաստանի ԱԳ նախարարի կեցվածքը չեզոք էր: Նալբանդյանը հայտարարեց, որ իրենց հայտնի է միայն Մյունխենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով անցկացվելիք հանդիպումը:
Ռուսաստանը ևս անմիջապես չհաստատեց Բաքվի հայտարարությունը՝ ակնարկելով, որ դեմ չի լինի եռակողմ հանդիպմանը, բայց չի կարող այն պարտադրել: Ըստ էության, ռազմավարական մեր դաշնակիցը հիշեցրեց, որ Հայաստանի ցանկությունը ևս անհրաժեշտ է: Մոտ մեկ ամիս անց Մյունխենում, Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցավ հանդիպումը: Սակայն այն որևէ տեղաշարժ չարձանագրեց արցախյան հակամարտության հարցում՝ բացի պրոտոկոլային հերթական հայտարարությունից: Դրանից հետո նորից խոսվեց եռակողմ ձևաչափի մասին:
Խավիարային դիվանագիտության ջատագով մեր հարևանը կարծես թե փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ նոր ձևաչափ ձևավորել՝ այս կերպ դժգոհությունը ցուցադրելով Մինսկի խմբի մյուս անդամ պետություններին՝ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, որոնք ցայսօր պնդում են, թե խնդիրը լուծվելու է Մինսկի խմբի ձևաչափում ու խաղաղ ճանապարհով:
Բացի այդ,Բաքուն հիմա կարևոր օղակ է ԵՄ-ի համար՝հատկապես վերասուլթանացող Թուրքիայի սահմանադրական «բարեփոխումներից» հետո: Ըստ էության, Թուրքիայի նախագահ Էրդողանը «գուդբայ» ասաց ԵՄ-ին ու իշխանությունն իր ձեռքը վերցրեց ամբողջությամբ: Դրանից հետո Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերնայցելեց Ադրբեջան, որտեղ կարևորեց Բաքվի հետ համապարփակ համագործակցությունը: Հիշեցնենք, որ բանակցությունների այսպիսի ֆորմատ հաստատվել է նախորդ տարի:
Ու հիմա, երբ ԵՄ-նայլևս չի կարող հսկողության տակ պահել Թուրքիան, փորձում է իր կողմը քաշել Ադրբեջանին: Թե ինչ արդյունք կտան ԵՄ- Ադրբեջան բանակցությունները՝ ժամանակը ցույց կտա: Բայց հաջողության դեպքում այն մեծ կամ փոքրսեպ կխրի Բաքվի ու Թուրքիայի միջև: Ռուսաստանն այս ամենը հասկանում է ու իր հերթին է պայքարում Բաքունչկորցնելու համար: Չմոռանանք, որ Ալիևը դրական է տրամադրված ԵՏՄ-ին անդամակցելուն, որի դիմաց, Ալիևը խաղարկում է արցախյան խնդիրը՝ ջանալով առավելագույնը կորզել:
Ամենահետաքրքրականն այն է, սակայն, որ մինչևապրիլյան պատերազմըՀայաստանն ավելի շատ լսողի, օբյեկտի դերում էր: Իսկ ապրիլյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանը, ըստ էության, պարտվեց, Հայաստաննանգամ նախապայմաններ առաջ քաշեց՝ այսպիսով իրեն դարձնելով գործոն: Թե ինչ կտա ապրիլի 28-ի հանդիպումը՝պարզ կդառնա մոտ օրերս, բայց պաշտոնականԵրևանը ճիշտ է համարել այդ հանդիպման մասինխոսել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ: