ՌԴ աշխատաշուկայի պատկերը՝ ըստ Rabota.ru–ի ուսումնասիրության

Ի ԼՈՒՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ

Աշխատանքի և աշխատակիցների որոնման rabota.ru ծառայությունը մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որը ներկայացնում է 2018թ. ռուսական աշխատաշուկայի վերլուծությունը և ամենաբարձր վարձատրվող աշխատանքների վարկանիշային աղյուսակը: Պարզվել է՝ այս տեսանկյունից առաջին հորիզոնականում ՏՏ (IT) ոլորտի մասնագետներն են, երկրորդում՝ տրանսպոտի ու մատակարարման:  Երրորդ տեղում արտադրության ոլորտն է:
 
Այսպես, ՏՏ ոլորտի աշխատակիցների միջին վարձատրությունը անցնող տարում եղել է 48 000 (մոտ 340 320 դրամ)-84 000 ռուբլի (մոտ 595 560 դրամ): Նվազագույն շեմը արձանագրվել է Կազանում, առավելագույնը՝ Մոսկվայում:   
 
Վարկանիշում երկրորդ հորիզոնականն զբաղեցնող տրանսպորտի և մատակարարման ոլորտի աշխատակիցներին առաջարկում են 40 000-70 000 ռուբլի՝ կախված տարածաշրջանից: Իսկ երրորդ հորիզոնականում տեղ գտած արտադրության ոլորտի աշխատակիցների աշխատավարձը կազմել է 40 000-66 000  ռուբլի:
 
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՌԴ-ում ամենացածրը վարձատրվում են շուկայավարության (մարքետինգի) և գովազդի ոլորտի մասնագետները՝ 30000-54000 ռուբլի: 
 
Rabota.ru-ի հաղորդած տեղեկության համաձայն՝ աշխատավարձի ամենամեծ բարձրացումը նույնպես ՏՏ ոլորտին է վերաբերում՝ 7,3%: Բժշկության ու դեղագործության ոլորտում աշխատավարձերն ավելացել են 6,7%-ով: Շուկայավարման և գովազդի, ինչպես նաև տրանսպորտի և մտակարարման ոլորտներում վարձատրությունն ավելացել է 6%-ով: Ամենաքիչը ավելացել են բանկային, ապաև շինարարության ոլորտի աշխատողների վճարները՝ համապատասխանաբար 3,1% և 3,8%՞ 
 
Rabota.ru ծառայության մասնագետները նաև կանխատեսել են, թե եկող տարի որ ոլորտներում աշխատողների ավելի մեծ պահանջարկ կլինի: Նշվել են մանրածախ առևտրի, թվային և ֆենշ հատավաճառության (retail) ոլորտները, վարորդների, պահեստային բանվորների, մատուցողների և խոհարարների աշխատանքը:
 
- Կադրային սովը կպահպանվի նաև ՏՏ և թվային հատվածում, որտեղ արհեստավարժ ու հմուտ աշխատողների կարիք կա համարյա բոլոր ուղղություններում,- ասված է ուսումնասիության մեջ: 
 
Ծառայության մամուլի պատասխանատուները նաև նշել են, որ եկող տարի հագեցած կլինեն գրասենյակային աշխատողների, այդ թվում՝ հաշվապահության, իրավաբանության ու տնտեսագետության ոլորտները: 
Rabota.ru-ն իր հետազոտության համար հիմք է ընդունել ավելի քան 10 ինքնակենսագրություն և շուրջ 200 հազ. թափուր աշխատատեղ: