Միանձնուհիները Լաս-Վեգասի խաղատանը 0,5 մլն դոլար են տանուլ տվել

Օրերս արված մի հրապարակում բացահայտում է, թե կրթության գործում ներգրավված միանձնուհիները որքան են իրենց կոչմանը համապատասխանում: Ինչպես տեղեկացրել է Daily Breeze պարբերականը, Հարավային Կալիֆորնիայի կաթոլիկական Սբ Ջեյմսի դպրոցից երկու միանձնուհի խոստովանել են, որ հաստատության դրամները հափշտակել են, որպեսզի Լաս-Վեգասում խաղան և ճամփորդեն:
 
ԶԼՄ-ների տվյալներով՝ կանայք լավ ընկերուհիներ են և միասին աշխատել են կաթոլիկական դպրոցում: Նրանցից մեկը տնօրենի պաշտոնն է զբաղեցրել, մյուսը՝ տարրական դասարանների մանկավարժի: 
 
Այս տարի թոշակի անցելով՝ այս կանայք հափշտակել են զոհաբերություններից և դպրոցական հիմնադրամից վերջին վեց տարում կուտակված գումարն ու որոշել իրենց համար արգելված պտուղը ճաշակել Լաս-Վեգասում: Ենթադրվում է, որ կրթօջախի աշխտակիցները խաղատանը տանուլ են տվել 500 000 դոլար: 
 
Հանցագործության մնացած  հանագամանքները դեռևս պարզվում են: Պարբերականը հաղորդել է, որ միանձնուհիները համագործակցում են քննչական մարմինների հետ և պատրաստակամ են հատուցել կրթօջախին հասցված վնասը: Նրանք կարող էին դեռևս երկար ժամանակ վայելել իրանց արկածախնդրության բերկրանքը, եթե կաթոլիկական միաբանությունը ստուգայց չկազմակերպեր: 
 
Կարելի է մտածել, որ խորապես հավատացյալ մարդիկ իրենց զավակներին կաթոլիկական դպրոցներ են ուղարկում՝ հուսալով, որ նրանց հեռու կպահեն աշխարհի դեմքն այսօր աղավաղող մոլություններից ու ախտերից: Բայց ինչպես ասում են՝ մարդկային մեղքերը միանձնուհիներն էլ խորթ չեն: