ԱՄՆ-ը Մեքսիկայի հետ սահմանին պայքարում է անօրինական ներգաղթյալների դեմ

Անտարակույս է, որ անօրինական ճանապարհով այլ երկրներ ներթափանցելու փորձ անողերից շատերն ուղղակի այլ ելք չունեն: Բայց նաև ամեն երկիր իրավունք ունի իր սահմանից ներս թողնել միայն այնպիսի մարդկանց, ովքեր տեղի բնակչության համար վտանգ չեն ներկայացնում:
 
Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանին վերջին օրերին բազմաթիվ մարդիկ են հավաքվել, ովքեր ցանկանում են անօրիական ճանապարհով մուտք գործել «ամերիկյան դրախտ»: Լրատվամիջոցնեը հաղորդում են, որ Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ են ուղղվում ներգաղթյալների մի քանի քարավաններ Կենտրոնական Ամերիկայից: Մեքսիկայի ՆԳՆ-ն հաղորդել է, որ սահմանին կենտրոնացել  է 5,6 հազ. ներգաղթյալ Հոնդուրասից, Գվատեմալայից և Սալվադորից: Նրանց մի մասը վերադարձել է հայրենիք կամ մնացել է Մեքսիկայում:
 
Հնարավոր է՝ Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու ԱՄՆ-ի վերահաստատումն է, որ այդ մարդկանց մղում է Միացյալ Նահանգներ անցնել «գրոհով», սակայն Վաշինգտոնը ձեռքերը ծալած չի նստում: Սահմանը վերահսկելու համար այնտեղ մի քանի հազար ամերիկյան զինծառայող է ուղարկվել: Իսկ նրանք տարագիրներին փորձել են ցրել արցունքաբեր գազի միջոցով: 
 
Բնականաբար՝ լուրն անմիջապես տարածվել է աշխարհի ԶԼՄ-ներով, և Սպիտակ տունը մեկնաբանել է ամերիկյան զինվորականների գործողությունները: «Թուիթերի» պաշտոնական էջում նրանք գրել են. 
 
- Չորս գործակալի վրա նետված իրեր են ընկել: Պաշտպանության համար պատասխանատու սպաները ամբոխը ցրելու նպատակով ոչ մահացու միջոցներ են կիրառել. դա աշխարհի բոլոր երկրներում կայուն գործելակերպ է:
 
Սպիտակ տան «գրագիրներն» առիթն օգտագործել են նաև սեփական զինված ուժերը գովաբանելու համար՝ նշելով, թե նրանք «վտանգավոր իրադրությունից արհեստավարժ կերպով են գլուխ հանել»: Ու նաև նշել են, թե արցունքաբեր գազ կիրառել են հիմնականում տարեց միայնակ տղամարդկանցից կազմված ամբոխի դեմ: Իսկ ահա «մատնիչ» ԶԼՄ-ները տարածել են մի լուսանկար, որից երևում է, որ գազի գոտում հայտնված մարդկանց թվում եղել են երեխաներով կանայք: 
 
Դեռևս կիրակի օրը ամերիկյան զինվորները փակել են Սան-Դիեգոյի շրջանում գտնվող սահմանային անցակետը, բայց հաջորդ օրը նորից են բացել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ խոստացել է, որ ամերիկյան իշխանություններն անհրաժեշտության դեպքում կփակեն սահմանի բոլոր անցակետերը՝ այդպես պայքարելով անօրինական ներգաղթյալների դեմ: 
 
Անտարակույս է, որ անօրինական ճանապարհով այլ երկրներ ներթափանցելու փորձ անողերից շատերն ուղղակի այլ ելք չունեն: Բայց նաև ամեն երկիր իրավունք ունի իր սահմանից ներս թողնել միայն այնպիսի մարդկանց, ովքեր տեղի բնակչության համար վտանգ չեն ներկայացնում: