Brexi-ի «+»-ները` ներգաղթի կրճատում, գումարների տնտեսում, անկախություն Եվրադատարանից

Մեծ Բրիտանիան շարունակում է մնալ մի մեծ երկընտրանքի առջև` իր գոյությունը շարունակել Եվրամիությունից դո՞ւրս, թե՞ ուղղել անցած հանրաքվեին «այո» ասած մեծամասնության «սխալը» և ապրել ընդհանուր Եվրոպայի կանոններով: Միայն թե արդեն դժվար է երևակայել, որ ԵՄ-ից դուրս հայտնված Բրիտանիան կարող է փակել ներգաղցթյալների ճանապարհը: Արդեն այժմ նրանք այնքան շատ են, որ ծերացող ազգ համարվող անգլիացիների կողքին անզուսպ բազմանալով` տասնամյակ անց լիովին կփոխեն Բրիտանիայի ժողովրդագրական դեմքը:

Մինչ Մեծ Բրիտանիայում շատերը խոսում են երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելու և Եվրամիությունից դուրս գալու գործընթացը դադարեցնելու մասին, վարչապետ Թերեզա Մեյը փորձում է իր քաղաքացիներին ներկայացնել Brexit-ի դրական կողմերը: Daily Mail-ին տված հարցազրույցում նա Brexit-ը պետության համար շահավետ է համարել: Ըստ վարչապետի` ԵՄ-ից դուրս հայտնվելով` հնարավոր կլինի կրճատել ներգաղթյալների թիվը, տնտեսել ԵՄ բյուջեին վճարվող հսկայական գումարները, ինչպես նաև չենթարկվել Եվրոպական դատարանին:

Թերեզա Մեյը այս կամ այլ փաստարկներով կարողացել է իր կառավարության նախարարների մեծ մասին համոզել, որ հավանություն տան արդեն հրապարակված համաձայնագրի դրույթներին: Իսկ կառավարության անդամների փոքր մասը, ովքեր դեմ են եղել, հրաժարական է տվել: «Ավանգարդն» արդեն տեղեկացրել էր, որ առաջինը հրաժարական է տվել հենց Brexit-ի հարցով նախարարը:

Համաձայնագրի դրույթներնի հավանություն չի տալիս նաև ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմ Քորբինը, սակայն նա նաև կողմնակից չէ, որ հենց վաղը նոր հանրաքվե անցկացվի: 

- Դա հնարավորություն է ապագայի, այլ ոչ թե այսօրվա համար: Որովհետև եթե վաղը հանրաքվե լինի, դրան ի՞նչ անուն կարող ենք տալ: Ի՞նչ հարցի հարկավոր կլինի պատասխանել,- ասել է նա` կիրակի օրը ելույթ ունենալով Sky News հետուստատեսության եթերում: