Սորոսին ցանկացել են պայթեցնե՞լ
Պայքարի հեղափոխական եղանակները տեղափոխվել են Ջորջ Սորոսի տան մոտ: Չէ՞ որ նա է համարվում աշխարհով մեկ սնկի նման աճող գունավոր հեղափոխություններից շատերի հեղինակն ու հովանավորը: Միլիարդատիրոջ տունը Նյու Յորքի նահանգի Ուեսթչեսթեր շրջանում է: Այնտեղ երկուշաբթի ժամը 15:45-ին (Երևանի ժամանակով՝ 23:45-ին) հայտնաբերվել է պայթուցիկ սարք:
Նման Հաղորդում է տարածել New York Times թերթը՝ հղում անելով պետական իրավապահ մարմիններին: Նշվում է, որ սարքն «ինքնուրույն չի աշխատել, և սակրավորները կառավարելի պայթյուն են իրականցրել»:
Լրատվամիջոցի տվյալներով՝ Սորոսն ինքն տանը չի եղել: Ոստիկանությունը հետո հայտնել է, որ գործը հանձնվել է ՀԴԲ-ին:
Ամերիկացի ֆինանսիստ և ներդրող Ջորջ Սորոսի գործունեությունը ոչ միանշանակ գնահատականների է արժանանում: Սորոսի Quantum ընկերությունը գոյության 40 տարում նման կարգի հիմնադրամի (hedge fund) համար աննախադեպ՝ 35 մլրդ դոլար է աշխատել: Սորոսն ակտիվորեն զբաղվում է նաև քաղաքականությամբ: Նրա հիմնադրամները բազմիցս մեղադրվել են մի շարք երկրներում իշխանափոխություն կազմակերպելու համար:
Թե ինչո՞ւ է ամերիկացի միլիարդատերը իր գումարները ներդնում տարբեր պետություններում շահամոլ մարդկանց ուղեղները լվանալու և նրանց միջոցով այնտեղ քաոս ստեղծելու համար՝ կարելի է բազմաթիվ իրական ու անիրական պատճառներ գտնել: Համենայնդեպս դժվար է պնդել, թե գունավոր հեղափոխություններն ու արաբական գարունները որևէ պետության պարագայում բարօրություն ու ինքնիշխանություն են ապահովել:
Հնարավոր է՝ մեծամեծ փողերի տեր Սորոսը որոշել է զվարճանալ՝ մոլորակը շախմատի տախտակի վերածելով և այնտեղ իր դոլարների ուժով խաղաքարերը խամաճիկների նման տաղաշարժելով: Բայց չէ՞ որ շախմատի օրենքն է՝ հասարակ, իր շարժումների մեջ սահմանափակ զինվորը հնարավորություն ունի վերածվելու թագուհու և նշանակալիորեն ընդյալնելու իր գործողությունների դաշտը: Այնպես որ՝ բացառված չէ, որ հենց նման «զինվորների» ձեռքը հասած լինի Սորոսի բնակարանին: