Իրանն իր նավթի համար գնորդներ է գտել

Այս տարվա մայիսին միջուկային համաձայնագրից դուրս գալով` Միացյալ Նահանգները խոստացով վերականգնել խիստ պատժամիջոցները Թեհրանի դեմ:

Պատժամիջոցների օղակը կձգվի` սկսած նոյեմբերի 4-ից: Ուրիշ երկրներն Իրանից հիմնականում նավթ են գնում, ինչի շնորհիվ մեր հարևան այս պետության տնտեսությունը զարգանում է: Միայն թե Վաշինգտոնն այդ երկրներին արգելում է իրանական նավթը գնել:

Նոյեմբերի 4-ին շատ ժամանակ չի մնում, իսկ Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգհիրին հոկտեմբերի 14-ին հայտարարել է, որ արդեն գտել են իրենց նավթի գնորդներ: Նա ասել է, թե Էր-Ռիյադը չի կարող իրանական նավթի բացակայությունը փոխհատուցել, իսկ Թրամփը հույսը հենց դրա վրա էր դրել: Արաբական նավթը շուկան հագեցնել չի կարող, իսկ պետություններին նավթի որոշակի քանակություն է հարկավոր: Եվ ուրեմն որքան էլ ԱՄՆ-ը և նրա դաշնակից երկրներով հրաժարվել էին իրանական նավթից, Թեհրանն արդեն իր համար նոր հաճախորդներ է գտել:

Մինչև նոյեմբերի 4-ը, իհարկե, այնքան ժամանակ կա, որ Վաշինգտոնը կարող է այդ նոր գնորդներին ևս հայտնաբերել և պատժել: Բայց եթե Թեհրանի հետ արդեն գործարքներ են կնքվել, նշանակում է` դրանց կողմերը կա՛մ նաև այդ պատիժմներից խույս տալու միջոցը գիտեն, կա՛մ դրանք կշեռքի մի նժարին ավելի վերև են թռել, քան մյուս նժարին եղած Իրանի նավթը: