Հնդկաստանում հողի երես է դուրս եկել ժայռագիր մի ամբողջ «պատկերասրահ»

Ժայռապատկերների ամբողջ «պատկերասրահներ» կան Հայաստանի լեռներում: Հենց միայն մեր հայրենիքի այսքան փոքր մասը կազմող Հայաստանի Հնարապետությունում ու Արցախի Հանրապետությունում եղածը բավական է աշխարհում այդ տեսանկյունից ամենահարուստը համարվելու համար: Մեր գիտնականներն ասում են, թե այնտեղ պատկերվածները ռեբուսներ են, որոնք հնարավոր է կարդալ միայն հայերենի համանունների հիման վրա: Միայն թե Հայաստանի ժայռապատկերները ոչ միայն ըստ պատշաճի չեն ուսումնասիրվում, այլև անգամ կարգին չեն էլ պահպանվում: Գոնե դրանք պահպանելու համար պետությունից գումար հատկացվեր: Որպեսզի թեկուզև հաջորդ սերունդը կարողանա բացահայտել դրանց ամբարած տեղեկատվությունը:
 
Հնդկաստանի արևմուտքում՝ Մահառաշտրա նահանգում, հողի երես են դուրս եկել ժայռապատկերներ, որոնց գիտնականները 10 հազար տարվա հնություն են վերագրում: Հնդկաստանի հնագետների այս հայտնագործությունը պատմաբաններին հիմք է տվել ասելու, թե քարերին պատկերներ թողած մարդիկ զբաղվել են որսորդությամբ ու հավաքչությամբ, իսկ գյուղատնտեսությունից ոչ մի գաղափար չեն ունեցել (տեղեկացրել է բրիտանական BBC ռոդիոհեռուստաընկերությունը):
 
Հնագույն «պատկերասրահի» որոշ նկարներ, պարզվել է, տեղացիներին ծանոթ են եղել, և նրանք դրանց երկրպագել են: Սակայն առավել ուշագրավ է այն, որ գեղարվեստական համալիրի նշանակալի մասը գտնվել է հազարամյակների հնությամբ ցեխի ու հողի հաստ շերտերի ընդերքից: Գիտնականները նշել են, որ բացահայտված նկարներում պատկերված են կենդանիներ, մարդիկ, թռչուններ, ինչպես նաև երկրաչափական պատկերներ: 
 
- Իսկ գյուղատնտեսական աշխատանքների ոչ մի պատկեր չկա,- հայտատարել է Մահառաշտրա նահանգի հնագիտության բաժամնունիքի ղեկավար Թեաս Գարջը: 
 
Հնագետների ուսումնասիրած նյութը հնարավորություն է տվել հայտարարելու, որ այդ նկարների հեղինակները շատ բան են իմացել ծովային կենդանիների մասին, ինչպես նաև պատկերել են այնպիսի կենդանիներ, որոնք Հնդկաստանում չեն հանդիպում (օրինակ որոշ ժայռապատկերներում պատկերված են գետաձիեր և ռնգեղջյուրներ): Հետազոտողները կարծում են, որ նկարներն արել են Աֆրիկայից ներգաղթած մարդիկ: Մահառաշտրայի իշխանությունները պատմաբաններին 3,2 մլն դոլար են հատկացրել, որպեսզի հնավայրն ուսումնասիրեն:
 
Շատ գիտնականներ են հիմնավորված պնդում, որ հնագույն ժայռապատկերները գրային համակարգեր են: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ տասը հազար տարի առաջ (եթե տարիքը ճշգրիտ է որոշված) Մահառաշտրայում մարդկությանն ինչ-որ ուղերձ են թողել: Ի՞նչ են ցանկացել հաղորդել իրենց օրվա սնունդը որսամսով ու հատապտուղներով մի կերպ հոգացող և վաղվա համար ոչ մի գրամ հոգապահուստ չունեցող մարդիկ: 21-րդ դարի գիտնականները հայտարարում են, թե դրանից գլուխ են հանում: Բայց ո՞վ կարող է երաշխավորել, թե այն, ինչ ասում են գիտնականները, իրականությունից է բխում: Հնարավոր է՝ նահանգի հատկացրած 3,2 մլն դոլարը հենց նրա համար է, որ ճշմարտությունը վեր հանվի և հիմնավորվեն այնտեղ առկա յուրաքանչյուր պատկերն ու խորհրդանիշը: