Ըստ Պուտինի՝ հնարավոր չէ Ճապոնիայի հետ խաղաղ համաձայնագիրը միանգամից ստորագրել

Ռուսաստանում երեկ հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Վերջինս Ռուսաստան է ժամանել այցով, որը հարմարեցված է Վլադիվոստոկում տեղի ունեցող Արևելյան տնտեսական համաժողովին:
Մշտապես բարդ հարաբերություններ ունեցող երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում շոշափվել է նաև խաղաղ համաձայնագրի հարցը: Պուտինն ասել է, թե դա այնպիսի հիմնախնդիր չէ, որը մեկ ժամում հնարավոր է վճռել:
Խաղաղ համաձայնագրի մասին խոսելով՝ ՌԴ նախագահն ասել է.
- Այդ հարցը քննարկվում է բազմաթիվ տասնամյակներ, և միամտություն կլիներ ենթադրել, որ այն կարելի է մեկ ժամում վճռել:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է «փնտրել հանգուցալուծումներ», որոնք կբավարարեն երկու երկրների իշխանություններին ու ժողովուրդներին: Բացի այդ, Պուտինը նշել է, որ որոշակի առաջընթաց կա Հարավային Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական գործունեություն սկսելու գործում:
Հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները նաև պայմանավորվել են ճապոնական գարծարարության երրորդ առաքելությունն անցկացնել Հարավայի Կուրիլյան կղզիներում, որից հետո կկայանա համատեղ գործունեության բանակցությունների չորրորդ փուլը:
Ռուսաստանը, որը վերջին հարյուրամյակներում Խաղաղ օվկիանոսում կղզիների տեր է դարձել, բնական է, ամեն ինչ անելու է, որ դրանցից ինքն օգտվի: Ճապոնայի հետ տարաձայնություններն անցած դարասկազբին մեկամյա պատերազմի վերաճեցին (1904-1905թթ.), Ճապոնիան ու Ռուսատանն իրար դեմ էին Երկրորդ աշխարհամարտի տարիներին, և մինչև օրս էլ նրանց հարաբերություններում խաղաղությունն ընդամենը քննարկվող թեմա է: