ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ «ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆ »

«Մի՛ համարձակվիր վիրավորել Ռուսաստանին»

ՄԱԿ Անվտանգության խորհրդի ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչը վիրավորական ելույթով  և «դու» -ով  է դիմել բրիտանացի բանագնացին:
 
- Ի՛նձ նայիր: Աչքերդ մի՛ հեռացրում: Ի՞նչ ես աչքերդ թեքում: Այլևս չփորձես Ռուսաստանին վիրավորել, – դիմելով Մեծ Բրիտանիայի ներակյացուցիչ Մեթյու Ռայքֆորթին՝ ասել է Վլադիմիր Սաֆրոնկովը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին: 
 
Նիստն ացկացվել է ապրիլի 12-ին և նվիրված է եղել սիրիական խնդրին՝ Ռայքֆորթը մինչ այդ հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, ինչպես նա արտահայտվել է, «մահացու, բարբարոս հանցագործի» կողմն է բռնել, այլ ոչ թե իր միջազգային գործընկերների:
 
JAMnews-ը նաև մի քանի մեջբերում է ներկայացրել Սաֆրոնովի՝ Բրիտանիայի ներկայացուցչին ուղղված ելույթից.
 
- Բանն այն է, որ դուք վախեցել եք, ձեր քունը կորցրել եք, որ մենք համագործակցելու ենք Միացյալ Նահանգների հետ: Դուք դրանից եք վախենում: Եվ ամեն ինչ անում եք, որ այդ փոխազդեցությունը խաթարվի:
 
- Վիրավորական պահանջներ եք ներկայացնում Աստանայում գործընթացի երաշխավորներին: Իսկ դո՛ւք ինչ եք արել կրակի դադարեցման համար: Լոնդոնում և Փարիզում ընդունում եք… ապօրինի զինվորական կազմավորումների, …որոնցից շատերը քրիստոնյաների են սպանում… Ահաբեկչություններ են իրականացնում Ծաղկազարդին: Դուք նրա՞նց մասին եք հոգում:
 
- Այլևս չփորձես վիրավորել Ռուսաստանին (խոսում է անթույլատրելի ձևով՝ օգտագործելով «դու» դիմելաձևը):