ԵՄ-ում բնակվող փախստականների համար Սիրիա վերադառնալը դեռ վաղ է

Մերձավոր Արևելքի այս երկիրը դեռևս այնքան անվտանգ չէ, որ այնտեղ զանգվածային հայրենադարձություն կազմակերպելը նպատակահարմար լինի: Օգոստոսի 13-ին այս մասին խոսել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆիլիպ Գրանդին:
 
- Հայրենադարձության, վերադառնալու մասին շատ խոսակցություններ են եղել: Մենք կարծում ենք, որ վերադարձը խրախուսելը վաղ է: Սիրիան դեռևս շատ անվտանգ վայր չէ, այնտեղ դեռևս պատերազմ է ընթանում,- նշել է նա: 
 
Գերագույն հանձնակատարը միաժամանակ շեշտել է, որ եթե մարդիկ իրենք, առանց իշխանությունների հարկադրանքի, ցանկանում են վերադառնալ, ապա արժե նրանց օգնելու հնարավորություններ փնտրել: 
 
- Սակայն ես կարծում եմ, որ զանգվածային հայրենադարձության ծրագրի մասին առայժմ վաղաժամ է խոսել,- ասել է Գրանդին: 
 
Եվրոպական Frontex, գործակալության տվյալներով՝ այս տարվա սկզբից ԵՄ սահմանապահներն արձանագրել են սահմանն ապօրինի հատելու 73 հազ. դեպք, որը 43%-ով պակաս է, քան անցած տարի: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ավելի քան 1,65 մլն պաշտոնապես գրանցված անօրինական ներգաղթյալներ Եվրամիություն են եկել 2015թ. հունիս-2018թ. հունիս ժամանակահատվածում, և նրանցից միայն մոտ 35 հազարն է տեղափոխվել ԵՄ սահմանակից երկրներից:
 
Մինչ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարը խոսում էր սիրիացիների հնարավոր հայրենադարձության մասին, համաշխարհային լրատվամիջոցները տարածում էին միջերկրական ծովում նավող հերթական փախստականների մասին լուրը: Մասնավորապես, որ տախտակմածին 141 ներգաղթյալ կրող «Ակվարիուս» նավը Իտալիայի և Մալթայի միջև գտնվելով՝ փորձում է իր «բեռն» անվտանգ ափ իջեցնել, բայց մերժում է ստանում այդ երկու պետությունից էլ:   
 
Իսկ մարդկության պատմությանն առավել լայն ու խոր հայացքով նայող գիտակները կանխատեսում են, որ մեկ հարյուրամյակ էլ չի անցնի, երբ Եվրոպայի ժողովրդական դեմքը կունենա նույն գույնը, որն այժմ Մերձավոր Արևելում ու Աֆրիկայի հյուսիսում է տիրապետող: Չէ՞ որ հազարամյակներ առաջ էլ այդ վայրերի մեծ մասում իշխողը արմեոնիդ մարդաբանական տեսակն էր, և դա են վկայում հնագիտական ու հնէաբանական բազմաթիվ նյութեր, սակայն այսօր այնտեղ հիմնականում արաբական աշխարհն է տարածվում: