Ռուսաստանը ԱՄՆ-ի մոտալուտ պատժամիջոցներին է նախապատրաստվում

Օգոստոսի 22-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների առաջին փաթեթը, որը սահմանափակում է երկրորդային նշանակության մթերքի մատակարարումը Ռուսաստանին: Այդ տեղեկությունն իսկույն ազդել է ռուսական ռուբլու փոխարժեքի վրա, և 2016թ. ի վեր առաջին անգամ 1 դոլարի արժեքը գերազանցել է 67 ռուբլին:

Իսկ ահա ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը «Ռոսիյա 1» հեռուստաալիքի եթերում խոսել է այն ասին, որ հնարավորէ` նավթի առևտրի մեջ անցում կատարվի ազգային արժույթին, և դրա պատճառը դոլարի անկայությունունն է:

- Բացառված չէ: Մենք էականորեն իջեցրել ենք ամերիկյան ակտիվների մեջ մեր պահուստների նեդրումները: Ըստ էության, դոլարը, որը համարվում է համաշխարհային արժույթ, հաշվարկների համար վտանգավոր գործիք է դառնում,- «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի եթերում ասել է նա:

Ընդ որում, նախարարը պարզաբանել է, որ իշխանությունները մտադիր չեն փակել ամերիկյան ընկերությունները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-նովոստին», տարվա սկզբից Ռուսաստանը երկու ամիս շարունակ կրճատել է ներդրումները ամերիկյան պետական փոխառություններում. Ապրիլին` 47,5 մլրդ դոլարով, իսկ մայիսին` 33,8 մլրդ-ով: Այդպիսով, դրանք նվազել են մինչև 14,9 մլրդ դոլարով` 2007թ. ի վեր նվազագույնը, և Ռուսաստանը դուրս է մնացել ԱՄՆ խոշորագույն 33 պարտատերերի ցանկից:

Կենտրոնական բանկում պարզաբանել են, որ միջազգային պահուստներն ընդյալնում են` հաշվի առնելով բոլոր վտանգները` ներառյալ ֆինանսական, տնտեսական և աշխարհաքաղաքական:
Իսկ այդ վտանգներն առայժմ նվազելու միտում չունեն, քանի որ ԱՄՆ-ը մտադիր է երեք ամիս անց գործի դնել պատժամիջոցների երկրորդ փաթերը, որը ներառում է ԱՄՆ թռչելու «Աերոֆլոտի» արգելքը, արտահանման սահմանափակումն ու դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցումը։

ԱՄՆ-Ռուսաստան այսօրինակ հարաբերությունները վտանգներ են պարունակում նաև Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը այնքան մեծ է, որ անպայման կանդրադառնա նաև մեր շուկայի վրա: Թե հնարավոր վտանգների դեմն ինչպես կառնի մեր կառավարությունը` ցույց կտա գնաճի մակարդակը: Առանց այն էլ այս տարի գյուղմթերքն այդպես էլ չէժանացավ: