Երկրագնդի մյուս կողմում նույնպես բռնությունների պակաս չկա

2016թ. բռնություններով ամենաշատն աչքի են ընկել Հարավային Ամերիկայի քաղաքները: Մեքսիկայի Հասարակական անվտանգության քաղաքացիական խորհրդի ամենամյա վարկանշային աղյուսակը  ներկայացրել է անցյալ տարվա ընթացքում բռնություններով աչքի ընկած քաղաքների ցանկը: Առաջին 50-ի մեջ 43-ը Լատինական Ամերիկայի քաղաքներից են, որոնցից 19-ը Բրազիլիայից, 8-ը՝ Մեքսիկայից, 7-ը՝ Վենասուելայից: Ընդ որում՝ աղյուսակը գլխավորում է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը: Այս տարածաշրջանում բռնության մակարդակը պայմանավորված է թմրանյութերի օգտագործմամբ, տարբեր ավազակախմբերի միջև պատերազմներով, քաղաքական անկայունությամբ, աճող աղքատությամբ: 

Մինչ Մերձավոր Արևելքում իսկական պատերազմ է, ամեն օր լուրեր են տարածվում Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի շատ բնակավայրերում տեղի ունեցած բռնարարքների ու ահաբեկչական գործողությունների մասին: Պարզվում է՝ երկրագնդի մյուս կողմում բռնություններն ավելի մեծ չափերի են հասնում: Իսկ մենք կարծում էինք, թե ամենավտանգավորը մեր տարածաշրջանն է: Ճիշտ է՝ համաշխարհային պատերազմի վտանգը (եթե արդեն ընթացողը չհամարենք համաշխարհային պատերազմ) մեր տարածաշրջանում է թաքնված, սակայն Լատինական Ամերիկայում ընթացողը նույնպես պակաս պատերազմ չէ:

Երևի մեր ժամանակներում մարդու ուղեղն ուղղակի հետընթաց է ապրել, քանի որ նրա փոխարեն արդեն մեքենան կարող է մտածել, հաշվարկել, չափել ու գործողություն կատարել: Երբ ուղեղն անգործության է մատնվում, իսկ թմրանյութերով, վտանգավոր գաղափարներով ու իշխանատենչությամբ գրգռված զգացողությունները դառնում են մարդու գլխավոր նպատակը, առաջին գիծ է մղվում վայրի բնազդը` նաև պատերազմներ հրահրելու և ավերածություններ անելու մոլուցքով: