Նորվեգիայում ոչ թե կպատժեն, այլ կբուժեն թմրամոլներին

Նրովեգիայի խորհրդարանի չորս կուսակցություններ (սոցիալիստներ, լեյբորիստներ, պահպանողականներ և լիբերալներ) կողմ են քվեարկել բոլոր թմրանյութերի ապաքրեականացմանը՝ սկսած մարիխուանայով և վերջացրած հերոինով:
 
Տեղեկությունը փոխանցող նորվեգական VG պարբերականը, սակայն, շեշտում է, որ դա բնավ չի նշանակում, թե սրանով արգելված նյութերն օրիանկանացվում են: Նորվեգայի նոր օրենքի համաձայն՝ եթե մարդուն բռնել են թմրանյութերի մեծ քանակով, նրան ոչ թե բանտ են նստեցնում, այլ ուղարկում են բուժման:
 
- Սա լուրջ փոփոխությունների նշան է: Մենք պետք է շատ ուժեր գործադրենք, որպեսզի կարողանանք մարդուն պատժելու գործելակերպից անցում կատարել նրանց օգնելուն,- նշել է սոցիալիստների ներկայացուցիչ Նիկոլաս Ուիլքինսոնը: 
 
Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն ոչ անմիջապես: Նախ Նորվեգիայի իշխանությունները պետք է օրենքներ մշակեն, որոնք կկարգավորեն թմրանյութերի պահպանումը: Դիտարկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ 2017թ. 16-34 տարեկան նորվեգացիների 8,6%-ը մարիխուանա է օգտագործել, 2,2%-ը՝ կոկաին, 1,2 տոկոսը՝ MDMA տեսակի թմրանյութ:
 
Առաջինը 2001թ. թմրանյութերի քրեականացման օրենք ընդունել է Պորտուգալիան: Ինչպես ռուսական «Վեստին» է նշում, թերահավատներն այնտեղ թմրակախվածության աճ էին կանխատեսում, սակայն փոփոխությունը դրական էր՝ նվազեցին մահացության և վարակվելու նախադեպերը: Սա սոցիոլոգները բացատրում են նրանով, որ թմրամոլները քարեական հետապնդումից այլևս չեն վախենում և ավելի հաճախ էին օգնության դիմում: Թերևս այստեղ մեկ այլ գործոն էլ է դեր խաղում: Չէ՞ որ վաղուց ասված խոսք է՝ արգելված պտուղը քաղցր է լինում: Իսկ երբ արգելքը վերանում է, անհետանում է նաև հրապուրող «քաղցրությունը»:
 
Ամեն դեպքում, թմրամիջոցների ապաքրեականացումը, երևի, շատ խիզախ, եթե ոչ վտանգավոր քայլ է: Օրինակ Նորվեգիայում մտահոգություն չունե՞ն, որ ուրիշ երկրների թմրամոլներն իրենց պետություն կլցվեն: Առանց այդ էլ Եվրոպան լիքն է փախստականներով: