Կարելի է նաև գերագնահատել մարդու հնարավորությունները

Որքան էլ ուսանողը լավ սովորի ու իր գիտելիքների վրա վստահ լինի, դժվար թե կարողանա քննաշրջանն առանց տագնապի հաղթահարել: Ամեն մեկը, իհարկե, իր քննություններին յուրովի է պատրաստվում, շատերը հրաժարվում են զվարճություններից, անգամ սննդից ու քնից: Իսկ ահա կանզասցի մի ուսանողուհի ապացուցել է, որ ուսումնասեր լինելու տեսանկյունից իր հետ դժվար է մրցել:
 
Քոլեջում հոգեբանություն ուսումնասիրող ուսանողուհի Նեյզա Թոմասի հղիության վերջին ամիսը զուգադիպել է քննաշրջանին, և աղջիկը շատ է ցանկացել, որ ծննդաբերության գնա բոլոր քննությունները հանձնած: 
 
Բնությունը, սակայն, երևի որոշել է Նեյզայի կամքը փորձության ենթարկել և դեպքերի ընթացքն իր ձևով է տնօրինել. Նեյզային հիվանդանոց են տեղափոխել վերջին թեսթը հանձնելուց առաջ: Բարեբախտաբար՝ համացանցը հիվանդանոցներում էլ է հասանելի, այնպես որ Նեյզան մի հիանալի տղա լույս աշխարհ բերելուց րոպեներ առաջ հաջողությամբ փակել է քննաշրջանը: 
 
Ուսումնասեր դստերով հպարտ մայրը նրան լուսանկարել է ու նկարները տարածել նույն : Նրանցից մեկում խիզախ աղջիկը ծննդաբերությունից առաջ քննության է պատրաստվում, մյուսում իր նորածնին կերակրում է երջանիկ հայրիկի ներկայությամբ: Դե ինչ, քննության հոգսերից արդեն լիովին ազատ է և կարող է ամբողջ ժամանակը երեխային հատկացնել: Սպասելի է, որ նման նպատակասլաց մարդը և՛ լավ մասնագետ կդառնա, և՛ լավ մայրիկ: 
 
Քննաշրջանը Հայաստանի բուհերում նույնպես շուտով կսկսվի, իսկ Նեյզայի օրինակը կարող է ոմանց ներշնչել ամենադժվարհաղթահարելի պահերին անգամ ձգտել հասնելու առավելագույնին: