51 տարի անց` վերադարձ Լուսի՞ն

Ճապոնիան մտադիր է 2020թ. տիեզերագնացներ ուղարկել Լուսին:
Ինչ մարդը հնարավորություն ստացավ հաղթահարել Երկրի ուղեծիրն ու տիեզերք դուրս գալ, Լուսինը նվաճելու միտքը նրան հանգիստ չի տալիս: Միայն թե շատ զարմանալի է, որ մինչև այժմ ամեն ինչ սահմանափակվել է ԱՄՆ-ի միակ թռիչքով և Լուսնի մակերևույթին ոտք դրած առաջին մարդու` Նիլ Արմսթրոնգի անվան տարփողումով:

ԽՍՀՄ-ը, որը ԱՄՆ-ի հետ մրցակցում էր առաջինը այնտեղ տիեզերանավ ուղարկելու համար, չփորձեց գոնե երկրորդը նվաճել Լուսինը, ինչ-որ ծրագեր իրականացնել: Լուսնի վրա երկրացու առաջին վայրէջքը մինչև այսօր դեռևս վերջինն է:

Տեղեկատվական խառնիճաղանջի մեր դարում այս հարցի վերաբերյալ հնարավոր է ամենատարբեր մեկնաբանություններ գտնել: Օրիակ, որոշ մարդիկ կարծիք են հայտնում, թե ամերիկացիները ոչ էլ Լուսնի վրա վայրէջք են կատարել, այլ ամեն ինչ բեմադրել և նկարահանումներ են արել հենց Երկրի վրա: Սրա գլխավոր փաստարկն այն է, թե ներկայացված տեսանյութերում տիեզերագնացների կողքին տեղադրված ԱՄՆ դրոշը քամուց ծածանվում է, իսկ Լուսնի վրա, ինչպես հայտնի է, չկա մթնոլորտ, ուրեմն բացառվում է նաև դրա տատանումը` քամին: 

Մեկ այլ «բացահայտում» էլ ազդարարում է, թե երբ ամերիկացի տիեզերագնացները Լուսնի վրա ոտք են դրել, այնտեղ նրանց դիմավորել են այլմոլորակայինները: Ասել կուզի` Լուսինն արդեն «տեր» է ունեցել, և երկրացիներն այնտեղ այլևս անելիք չեն ունեցել: Խոսվում է և այն մասին, որ Լուսնի` երկրից չերևացող երեսին բանական արարածների բազմաթիվ հենակետեր են առկա: Ու հենց սրանով էլ բացատրվում է, որ մեր գիշերային լուսատուն դադարեց

Երկրի հզոր պետությունների համար մրցավազքի ասպարեզ լինել:
Իսկ հիմա` 48 տարի անց, մարդը ծրագրել է վերստին Լուսինը պատվել իր ներկայությամբ: Ռուսական «ՌԻԱ նովոստին» տեղեկացրել է, թե ենթադրվում է, որ ճապանացի տիեզերագնացները Երկրի բնական արբանյակ թռչելու հնարավորություն կստանան Deep Space Gateway միջազգային ծրագրին մասնակցելու շնորհիվ: Ծրագիրն իրականացվում է ՆԱՍԱ-ի` ամերիկյան հանրահայտ ավիատիեզերական գործակալության և առաջատար ուրիշ նմանատիպ գործակալությունների համագործակցության շրջանակում և նպատակ ունի Լուսնի ուղեծրին մոտ մոդուլային բնակելի միջավայր ստեղծել: Նորաստեղծ կայանը պետք է դառնա մի հավակնոտ ծրագիր` կոչված ապահովելու մարդու ներկայությունը Լուսնի ուղեծրում:

Եթե մարդը որոշել է 2020թ.` 51 տարի անց նորից Լուսին այցելել, նշանակում է` այս ժամանակամիջոցում ինչ-որ բան փոխվել է: Հնարավո՞ր է` ճապոնացիներն այլմոլորակային լուսնաբնակների հետ համաձայնության են եկել և թույլտվություն ստացել սեփական մոլորակի արբանյակին հյուր գնալ: