«Բատկայի» մեղայականը

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԴԱՍ ՉԷ՞Ր

«Ավանգարդը» նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել է  ՌԴ-ում և Բելառուսում, մեղմ ասած անհաջող կադրեր Արմեն Խաչատրյանին ու Օլեգ Եսայանին: Այսօր Արմեն Խաչատրյանը, ով հրաժեշտ է տալիս  Բելառուսում երկարուձիգ տարիների գործունեությանը,   հրաժեշտի հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Լուկաշենկոյի` «Բատկայի» հետ: Ու ահա, օգտագործելով առիթը, Ալիևին մեծարող, միևազգային իր հեղինակությունը հեյդարօղլուի ոտքերի տակ դրած Լուկաշենկոն մեղանչական տոնով էր խոսում հայ-բելառուսական հարաբերությունների մասին:
-Մենք` Բելառուսն ու Հայաստանը, մտերիմ ժողովուրդներ ենք եղել, և շարունակում  ենք մնալ: Հայաստանը, սակայն, Ադրբեջանի հանդեպ այլ վերաբերմունք ունի, բայց վերջինս մեզ նույնպես մտերիմ է: Ինչո՞ւ պետք է վիճենք Ադրբեջանի կամ Հայաստանի հետ: Չի բացառվում՝`մենք Ադրբեջանին և Հայաստանին երբևէ պետք գանք: Ինչո՞ւ խառնվեմ, եթե ինձ չեն խնդրում…
 
Բելառուսի նախագահի «միլինկի» դառնալը, թերևս պատահական չէ:  Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող  բլոգեր Լապշինի արտահանձնման հարցի քննարկմանը  «Բատկան» չէր հիշում հայ-բելառուսական հարաբերությունների  մասին: Դե, ախորժակը շատ մեծ էր:  Բելառուսն իր «մարդասիրական» քայլի դիմաց ակնկալում էր էժան գնով  նավթ ստանալ Ադրբեջանից: Մինչդեռ Բաքուն հիմար ու «գցված» վիճակում թողեց Բելառուսին: Սրան էլ եթե գումարենք  միջազգային աղմուկը, Բելառուսում սկսված ներքին խժդժությունները, ինչու  չէ՝  գուցե նաև մեր դիվանագիտության աշխատանքը, Լուկաշենկոյի փափկությունը հասկանալի լինի:  Առավելևս, որ  ինչպես Լուկաշենկոն խոստովանեց` իր  արջի ծառայությունների  կարիքը ոչ ոք չունի: 
 
Ի դեպ, հետաքրքրական մի փաստ: Բելառուսում  ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանին փոխարինելու է  ծագումով արցախցի Օլեգ Եսայանը:  Ու եթե  Մինսկի համար այդքան սկզբունքային էր  Բաքվի հետ հարաբերությունների չվատացումը, պետք է արդեն աղմուկ բարձրացնեին: Բայց՝ ձայն  բարբառո հանապատի: 
Ու մի հորդոր` բելառուսցի չինովնիկներին: Եթե չեք սովորում ձեր սխալների, ապա գոնե այլ ժողովուրդների սխալների, այս պարագայում՝ Հայաստանի փորձից դասեր քաղեք: Բաքվին ու Թուրքիայի վստահելը նույն է, ինչ հոտի պահպանությունը հանձնես գայլերին: