Սաակաշվիլու «վարդերն» Ուկրաինայում կբացվե՞ն

ՀԱՄԵՆԱՅՆ ԴԵՊՍ` ԱՆՎՏԱՆԳ ՉԷ

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե մտադիր է փոխել Ուկրաինայի ղեկավարությունը: Հանրահավաքի ժամանակ նա օդեսացիներին կոչ է արել հոկտեմբերի 17-ին մասնակցել Կիևի հանրահավաքին, որպեսզի «հաղթի Ուկրաինայի կառավարությունում տեղ գտած չարիքը»:

Փորձագետները կարծում են, որ նախկին ղեկավարն օգտագործում է Պորոշենկոյի հակառակորդներին և արտաքին ուժերին`ճնշելու երկրի կառավարությանը: Որքանով են իրական Սահակաշվիլու սպառնալիքները:

- Ես Ուկրաինայում ոչ մի պաշտոնի կարիք չունեմ, բայց ուզում եմ Կիևում փոխել իշխանությունը, որովհետև նրանք ինձ խանգարեցին փոխել Օդեսան, - ասել է Սաակաշվիլին:

Նա նշել է, որ մտադիր է պայքարել «ավազակների կույտի» դեմ, որը թույլ չի տալիս կատարել փոփոխություններ `բարելավելու ուկրաինացիների կյանքը:

- Ինձ դուր է գալիս ամեն ինչ, բացառությամբ ներկա տնտեսական վիճակի և այս հրոսակախմբերի կույտի, որոնք պարզապես ապականել են այն ամենը, ինչը հնարավոր էր ապականել: Մենք անպայման պիտի վռնդենք դրանց , - խոստացել է Միխեիլը:

Կիևի իշխանությունը նա համեմատել է ութոտնուկի, իսկ Օդեսայի քաղաքապետ Գեննադի Տրուխանովին` շոշափուկի հետ.

- Շոշափուկները կտրելն առանձնապես  մեծ իմաստ չունի, բայց մենք դրանք ևս կտրելու ենք, որպեսզի նորից չաճեն. Հարկավոր է գնալ դեպի մեծ գլուխը: Եվ ամեն ինչ շատ պարզ է: Մեծ գլուխը վերցնելու համար մենք պետք է նրանցից ավելի լավը, նրանցից ավելի խելացի լինենք, - ասել է Սահակաշվիլին:

Սաակաշվիլին վախեցրել է Օդեսայի քաղաքացիներին, որ եթե վճռական քայլ չձեռնարկեն, ապա «նրանք (ՊյոտրՊորոշենկոյի նշանակյալները ) կսերտաճեն իրենց աթոռներին» և «կտարածեն իրենց փտած արմատները»: Եվ այդ ժամանակ, ըստ նրա, քաղաքի բնակիչները «երբեք ապագա չեն ունենա»:

Սաակաշվիլիի այս վճռականությունը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի համար վտանգավոր է համարում Համակարգային վերլուծության և կանխատեսումների կենտրոնի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ռոստիսլավ Իշչենկոն: Նրա կարծիքով, երկրի ղեկավարը իսկապես պետք է լուրջ վերաբերվի նախկին ղեկավարի` իմպիչմենտ պահանջելու սպառնալիքներին:

- Ակնհայտ է, որ հոկտեմբերի 17-ի հեղաշրջումը, որը սկսվեց այն պահից, երբ Սահակաշվիլուն հրմշտում էին սահմանում, կմտնի ակտիվ փուլ: Սակայն դա չի նշանակում, որ Պորոշենկոն անպայման պաշտոնանկ կարվի ամսի 17-ին: Յանուկովիչի դեմ հեղաշրջումը ակտիվ փուլ մտավ դեկտեմբերի 1-2-ին և ավարտվեց արդեն փետրվարի 18-ին: Ամեն դեպքում, փորձ կարվի այն տեղափոխել ակտիվ փուլ: Այդ ժամանակ, Սաակաշվիլիին անհրաժեշտ կլինի հավաքագրել մարզերը և պատրաստել նրանց որպեսզի Պորոշենկոյի ընդդիմախոսները Կիևում  կարողանան հենվել մարզային էլիտայի վրա, - RT-ն ասել է Իշչենկոն: