Համացանցային առաջին պատերազմն աշխարհում

ԿԱՏԱԼՈՆԻԱՅԻ ԴԵՄ, ԳՈՆԵ, ԱԴՐԲԵՋԱՆՑՈՑ ՊԵՍ ՎԱՅՐԱԳՆԵՐ ՉԵՆ

Այս գիշեր Կատալոնիայում ձևավորված ընտրատեղամասում կրակոցների հետևանքով, չորս մարդ է վիրավորվել, (հաղորդել է «Վանգուարդիա» թերթը):Միջադեպը տեղի է ունեցել Մանլու գյուղում:
 
Մինչ վաղը, հավանաբար, կրքերն ավելի կբորբոքվեն, իսկ մինչ այդ համացանցի օգտատերերին է դիմել Wikileaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:
 
Կատալոնական հանրաքվեի առնչությամբ սեղծված իրավիճակը նա որակել է աշխարհի առաջին ինտերնետային պատերազմը: Թուիթերյան իր էջում նա նշել է, որ մինչ կատալոնացիները պատրաստվում են քվեարկել՝ իշխանությունները հարձակվում են կայքերի վրա և սառեցնում են հեռահաղորդակցության ցանցերը:
 
Ասանժը նշել է, որ քաղաքացիներն ու նահանգային կառավարությունը ինտերնետից օգտվում են անկախության հանրաքվե կազմակերպելու համար, իսկ իսպանական հետախուզությունը տեղեկատվական հարձակումներ է իրականացնում, հեռահաղորդակցության ցանցեր սառեցնում, կապի շինություններ տեղադրում և հարյուրավոր կայքերի ու ինտերնետային գրառումներ գրաքննում:
 
WikiLeaks- ի հիմնադիրի խոսքով՝ այն, ինչ  տեղի է ունենում Կատալոնիայում, Բեռլինի պատի անկումից հետո  Արևմուտքի ամենամեծ հակամարտությունն է ժողովրդի և պետության միջև:
 
- Ես կոչ եմ անում մեր բոլոր աջակիցներին, այդ թվում և մասնագետներին՝ օգնել բացահայտել ու շրջանցել Քաղաքացիական գվարդիայի և Ազգային հետախուզության կենտրոնի գործողությունները, որոնք օգտագործվում են մամուլի, ընտրողների և Կատալոնիայի կառավարության ապօրինի գրաքննության նպատակով- եզրափակել է Ասանժը:
 
Ինչպես քիչ առաջ տեղեկացրել է vesti.ru-ն՝ այսօր ժամը 14-ի դրությամբ Կատալոնիայում ոստիկանությունը փակել է 1300 ընտրատեղամաս, որոնք հիմնականում դպրոցական շենքերում են: Դրանց մեծ մասի մուտքերի մոտ մուտքն արգելող նշաններ են դրվել: 
 
Ընդ որում՝ թվով 163 դպրոցներում մարդիկ են եղել, ովքեր զբաղվել են մարզումներով ու մասնակցել տարբեր ժամանցային միջոցառումների: Նրանց նախազգուշացվել է, որ մինչև առավոտյան ժամը 6-ը պարտավոր են լքել այդ տարածքը:
 
Այս օրերին Իսպանիան ապրում է ամենամեծ քաղաքական ճգնաժամը ամբողջ ժողովրդավարական պատմության մեջ: Կատալոնիայի իշխանությունները, չնայած կենտրոնական կառավարության անհամաձայնությանը, պատրաստվում են հանրաքվե անցկացնել ինքնավարության անկախության հանրաքվե անցկացնել հենց վաղը՝ հոկտեմբերի 1-ին: 
 
Հանրաքվեի մասնակիցները միայն մեկ հարցի պետք է պատասխանեն՝
 
- Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան անկախ պետություն լինի՝ հանրապետության տեսքով: 
 
Իսպանիայի կառավարությունը մտադիր չէ ճանաչել հանրաքվեի արդյունքները, անկախ նրանից, թե դրանք ինչպիսին կարող են լինել:
 
Երկրի Սահմանադրական դատարանը կասեցրել է քվեարկության ընթացակարգի բոլոր փաստաթղթերը՝ ընդունված գեներալիտետի և կատալոնյան խորհրդարանի կողմից: