Բրիտանուհին ցանկանում է երեխա ունենալ ուրվականից

«Սեռական փոքրամասնությունների իրավունքների» մեր դարում մեծ վտանգ կա, որ ԼԳԲՏ հապավումը կհամալրվի ևս մեկ բաղադրիչով (օրինակ՝ S տառով՝ որպես sprite-ուրվական բառի սկզբնատառ), և յոթ միլիարդ մարդու վզին պարտավորություն կդրվի «հարգել» նաև նրա իրավունքները: Եթե, իհարկե, այս դեպքը զանց չառնեն` նկատի ունենալով, որ շեղված սեռական վարք դրսևորողը ցանկանում է սերունդ տալ: Չէ՞ որ նշված հապավման բոլոր «հետևորդները» նման ապրելակերպ են ընտրում, որպեսզի իրենցից երեխաներ չծնվեն:

Ամեն տեսակի սեռական շեղումների մասին լսել էինք, սակայն ուրվականների հետ սեռական կապի հնարավորությունը թերևս ոչ մեկի մտքով չէր անցնի:  Նման վարք իրեն վերագրում է 30-ամյա բրիտանուհի Ամետիստ Ռեալմը, որի պատմությունը հրապարակել է շեղումային երևույթների paranormal-news.ru կայքը:

Ամեն ինչ սկսվել է 11 տարի առաջ, երբ Ամետիստն իր փեսացուի հետ նոր տուն է տեղափոխվել: Նրա փեսացուն, հասկանալի է, մի սովորական տղամարդ էր: Բայց այդ տանն աղջիկն ինչ-որ կողմնակի մարդու ներկայություն է նշմարել, ապաև զգացել է նրա հպումն իր մարմնին: Դրանից շատ չանցած նա այդ էակի հետ սեռական կապի մեջ է մտել և հրաժեշտ  տվել իր փեսացուին :

Աղջիկը պատմել է, որ երբ ինքը կենակցում է հերթական ոգու հետ, նրա հպումն զգում է այնպես, ասես նա միսուարյունից մարդ է: Եվ ինքն այդ կապից այնպիսի բավականություն է ստանում, որ այժմ իրեն հարկավոր չէ «ոչ մի իրական տղամարդ»: Ընդ որում, իր այդ սիրեկաններին նա երբեք ակնառու չի տեսել, ուրվականները նրա համար անտեսանելի են մնում:

Ռեալմի խոսքով` վերջին 11 տարում մոտ 20 ուրվական-սիրեկան է ունեցել, սակայն այժմ արդեն «լրջացել է», հանդիպել է իր ոգուն և դիտարկում է նրանից երեխա ունենալու հնարավորությունը: Իր թափանցիկ սիրուն Ամետիստը հանդիպել է, երբ ձմռանը Ավստրալիա է թռել:

- Մի անգամ, երբ ես թփուտներում զբոսնում էի` հիանալով բնությամբ, հանկարծ զգացի նրա անհավատալի էներգիան: Ես գիտեի, թե դա ինչ բան է, և այժմ նա դարձել է իմ նոր հատուկ սիրեկանը:

Ամետիստի խոսքերով` ինքը համոզված չէ` իր նոր ուրվական-սիրեկանը մարդկային ցեղի՞ն է պատկանում, թե ինչ-որ ուրիշ արարած է: Ինքը միայն կարողանում է որոշ ձևով նրա հետ շփվել և զգալ նրա հպումը:

Ոգու և Ամետիստի միջև եղած սերն այնքան բուռն է եղել, որ ուրվականը նրա հետ Մեծ Բրիտանիա է թռել, և վեց ամիս անց էլ նրանց միջև այդ անսովոր կապը շարունակվում է: Աղջիկը հավատացած է, որ գտել է իր ամբողջ կյանքի սերը և այժմ տարբերակներ է որոնում, թե ինչ կերպ այդ արարածից երեխա ունենա:

- Մեր մեջ ամեն ինչ շատ լուրջ է, և ես իրոք մտածում եմ երեխայի մասին: Ես գիտեմ, որ կողքից այս ամենը շատ տարօրինակ է թվում, սակայն չեմ կարծում, թե դա անհասանելի բան է: Ուղղակի հարկավոր է վստահելի միջոց գտնել:

Նման վստահելի միջոց թերևս կա, դա արհեստական բեղմնավորումն է (այստեղ, իհարկե, առանց իրական տղամարդ-դոնորի բան դուրս չի գա): Ինչ վերաբերում է Ամետիստի վարքին, ապա դա, թերևս, կարելի է սովորական օնանիզմ համարել: Միայն թե «սեռական փոքրամասնությունների իրավունքների» մեր դարում մեծ վտանգ կա, որ ԼԳԲՏ հապավումը կհամալրվի ևս մեկ բաղադրիչով (օրինակ՝ S տառով՝ որպես sprite-ուրվական բառի սկզբնատառ), և յոթ միլիարդ մարդու վզին պարտավորություն կդրվի «հարգել» նաև նրա իրավունքները: Եթե, իհարկե, այս դեպքը զանց չառնեն` նկատի ունենալով, որ շեղված սեռական վարք դրսևորողը ցանկանում է սերունդ տալ: Չէ՞ որ նշված հապավման բոլոր «հետևորդները» նման ապրելակերպ են ընտրում, որպեսզի իրենցից երեխաներ չծնվեն: