«Ելք»` այլոց քննադատելո՞վ

ՀԻՆԳ ՀՈԳՈՎ ՅՈԹ ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ

 

Գովազդի մասին օրենքը սահմանում է՝  ապրանքը գովազդել առանց  այլոց հակագովազդի: Թվում է, թե քաղաքական դաշտն էլ այդ օրենքով պիտի առաջնորդվի, քանզի նախընտրական ծրագրերի ներկայացումը ևս գովազդ է`առավելագույն շահույթ ստանալու ակնկալիքով: Ավելին`հաճախ քաղաքական ուժերը  հատկապես նախընտրական շրջանում ասպետաբար պայմանավորվում են  ինքնագովերգումները կազմակերպել առանց միմյանց  քննադատելուԱյլ խոսքով՝ սեփական վարկանիշը չբարձրացնել մրցակիցներին նսեմացնելու հաշվին:  Բայց արի ու տես, որ միակ ընդդիմադիրիկոչման տիտղոսն այնքան գայթակղիչ է, որ ընդդիմադիրները, մոռանալով ամեն ինչ, տարերքի մեջ հաճախ սևացնում են  հենց իրար:

 

Դրանցից մեկը «Ելք» դաշինքն է:Քարոզարշավի մեկնարկից հետո թվում էր, թե այլատյացությանկրքերը հանդարտվելուեն: Բայց արի ու տես, որ «մարտի» է նետվել  «Ելք»-ի անդամ, նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանը: Չգիտես ինչու՝նրա ուշադրության կենտրոնում միայն «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, ումգրեթե ամեն օր քննադատում է Զավենիչը:

Եթե հիմք ընդունենք նրա պարզաբանումը, թե չի ցանկանում անդրադառնալ  իրեն արձագանքած դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի քննադատություններին, ենթադրում ենք` Զավենիչը քննադատությունը  Ծառուկյանի մասին անձնական երանգ ունի:  Դա վկայում է նրա պատասխանը, երբ խոսում է նախկինում իրենց պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի մասին՝ ակնարկելով, որ եթե իշխանական հաճախորդ լիներ, ցեմենտի գործարանը ցայսօր իրեն կպատկաներ: Մինչդեռ այն այժմ Գագիկ Ծառուկյանինն է: 

Հավանաբար, Սարգսյանները չեն հաշտվում այդ գործարանի կորստի հետ, կամ էլ ընտրությունների միակ ուժն ու գործիչը, որից վախենում է՝ Ծառուկյանն է:

Զավենիչի ու «Ելք»-ի անդամներն իրարամերժ հայտարարությունները ևս ուշագրավ են: «Ելք»-ը հայտարարում է, որ բոլորի հետ կքննարկի կոալիցիա կազմելու առաջարկը՝ բացի ՀՀԿ-ից: Սակայն  կոալիցիա կազմելու համար  դաշինքը սկզբունքային է համարում  արտաքին քաղաքական պլատֆորմը: Այն առաջարկում է  դուրս գալ ԵՏՄ-ից և դառնալ ԵՄ-ի անդամ, որը   քաղաքական ուժերի մեծ մասի համար ընդունելի չէ: 

Հետաքրքիր է, խարազանելով իրենց մրցակիցներին, նրանց անցած ճանապարհը, ինչո՞ւ են կարծում, թե այս պահվածքից հետո  այլ ուժեր կցանկանան  համագործակցել իրենց հետ:  Բայց չէ՞ որ սա Հայաաստանն է, քաղաքականության մեջ էլ ամեն ինչ  ներելի է:  Եթե  «Ելք»-ի անդամները կարողացան նախկինում միմյանց  վրա ցեխ շպրտելուց հետո  ձեռք  սեղմել, արդարանալ, թե «ամուսնանում» են հանուն հայ ժողովրդի ապագայի, կարելի է կարծել նաև, որ նույն գործելաոճը կորդեգրեն այլոց հետ քաղաքական առևտուր անելիս: Ի վերջո,  քաղաքական դաշտում միմյանց հայհոյելն ու հաշտվելը սովորական երևույթ է: