«ՀԻՆ ԷՐԻՎԱՆԸ»` ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ


Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ վերջին օրերին լուրջ զարգացումներ են ընթանում Երևանի կենտրոնում գտնվող և հատկապես զբոսաշրջիկների համար չափազանց սիրելի դարձած «Հին Էրիվան» ռեստորանի շուրջ, որին «աչքի տակ» է առել Յունիբանկն ու ամեն ինչ անում է` այն սնանկ ճանաչել տալու համար: Հայտարարություններ անելով, թե ռեստորանի սեփականատերը չի կարողանում վճարել վարկային գումարը, բանկի ղեկավարները խոստումներ են տվել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին` չորս միլիոն դոլարով ռեստորանը նրան վաճառելու մասին: Ռեստորանի սեփականատերերն էլ պնդում են, որ իրենք բարեխիղճ վճարողներ են, իսկ ռեստորանի գինն իրականում յոթ միլիոնից բարձր է, քանի որ գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում: Ի դեպ, Արթուր Աբրահամը չի հերքում բանկի կողմից իրեն տրված խոստման մասին լուրը, սակայն ասում է, որ պայմանավորվածությունը բանկի հետ եղել է չորս միլիոն դոլարի շուրջ, ինչն էլ ինքը պատրաստ է վճարել: