ԱՄՍԱԿԱՆ 31 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ


Օրավուր նոր բացահայտումներ են արվում ՃՈ այլևս նախկին պետ Մարգար Օհանյանի գործունեության մեջ: Պարզվում է, որ Ճանապարհային ոստիկանության մեքենաները լվանալու համար պետական բյուջեից հատկացվում են համապատասխան գումարներ` ամեն մի մեքենայի համար օրական երկու հազար վեց հարյուր դրամի հաշվարկով: Տարիներ շարունակ Մարգար Օհանյանը տեսուչներին և ոստիկանության մյուս աշխատակիցներին, ովքեր օգտվել են ծառայողական մեքենաներից, պարտադրել է մեքենաների լվացման համար վճարել անձնական միջոցներից` այսպես յուրացնելով պետբյուջեից հատկացված գումարները: Ստացվում է, որ յուրաքանչյուր ամիս 31 միլիոն դրամ է «տնտեսվել» հօգուտ Մարգար Օհանյանի... Դժվար է, իհարկե, պատկերացնել, որ Մարգար Օհանյանը մեն-մենակ յուրացրել է այս գումարները` «բաժին չհանելով» իր վերադաս(ներ)ին... Սովորաբար նման դեպքերում գործում է «շղթայական ռեակցիայի» օրենքը...