ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ... ԴԱՎԱՃԱՆԵՑԻՆ


Չնայած մեկ շաբաթից ավելի Գյումրու Թատերական հրապարակում Դաշնակցությունը վրաններ էր խփել և իրականացնում էր իր նախընտրական ակցիան` միաժամանակ հայտարարելով առաջիկա հանրահավաքի մասին, այնուհանդերձ հանրահավաքն անցավ «կամերային» միջավայրում` ընդամենը երեք տասնյակ «ունկնդրի» ներկայությամբ: Պարզվեց, որ Գյումրիում Դաշնակցության գաղափարներին հավատացողների թիվը չափազանց քիչ է, իսկ նախընտրական քարոզչությունն էլ ընտրազանգվածի սրտով չէ: Մարդկանց ոչ թե կոչեր ու «քաղաքական վերլուծություններ» են պետք, այլ` գործնական քայլեր, իսկ ընդդիմություն-ընդդիմություն մանկական խաղը խաղացող Դաշնակցութ յունն այլևս չէր կարող համոզել գյումրեցիներին, որ ինքն ընդդիմություն է և մտահոգված է մարդկանց սոցիալական վիճակի բարելավմամբ: Թատերական հրապարակի մոտ կանգնած ղեկավար դաշնակցականների մեքենաները «հուշում» էին, որ այս կուսակցությունում առաջնային է դարձել սեփական սոցիալական վիճակի բարելավման խնդիրը...