Վտանգավոր մասնագիտություններ


Վերջերս կատարած հետազոտություններից հետո ամերիկացի գիտնականները եզրահանգել են, որ առողջության համար ամենամեծ վտանգը պարունակում են վարսավիրի, ֆերմերի, հրշեջի, մետալուրգի և փայտամշակման արդյունաբերության մեջ աշխատող բանվորի մասնագիտությունները: Մասնավորապես, ողնուղեղի ուռուցքային սարսափելի հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են այդ մասնագիտություններով աշխատող մարդկանց շրջանում: Հիվանդության հիմնական ախտանիշերն են ոսկորների բազմաթիվ կոտրվածքները, սակավարյունությունը, երիկամային անբավարարությունը: Պատճառն այն է, որ այս մասնագիտություններով աշխատողները ստիպված մշտապես առնչվել են քաղցկեղածին նյութերի հետ (գրել է KM.PU¬ն): Մասնագետների կարծիքով` հոգեկան առողջության համար ամենավտանգավորը հրշեջի մասնագիտությունն է, նրանք գրեթե միշտ աշխատում են արտաժամ, և աշխատանքային պայմաններն էլ շատ ծանր են: Դժվարների ցանկի առաջատարներից է նաև ֆիրմային ղեկավարների գործը: Բացի այն, որ նրանք իրենց ուսերին են կրում ընկերության անձնակազմի և հիմնարկի բոլոր գործերի պատասխանատվությունը, աշխատանքը պահանջում է տեղեկացված լինել ամենատարբեր ոլորտների մասին: Ռիսկային գոտում` երրորդ հորիզոնականում հայտնվել են տաքսիստները: Այս մասնագիտության մարդիկ երբեմն աշխատում են շուրջօրյա: Ավելին, ճանապարհատրանս պորտային պատահարներն ամենից շատ նրանց են սպառնում: Գիշերները նաև վիրաբույժներն են աշխատում, այն էլ` հիվանդի կյանքի համար հսկայական պատասխանատ վությամբ: Ի դեպ, նախկինում ամենավտանգավորը համարվում էր հանքափորի մանագիտությունը (տեղեկացրել է «Գլոբալիստ»¬ը): Դրան հաջորդում էին իրավապահների, ժուռնալիստներ և նույնիսկ միապետերի ու պետության ղեկավարների աշխատանքները: