Նավթ` ջրածորակից


Բաթումիի Բարցխանա ավանում ջրի ծորակներից հանկարծ սկսել է նավթ հոսել (տեղեկացրել է «Նովոստի Գռուզիա»¬ն): Քաղաքում վնասված է եղել նավթամուղի գիծը, ինչի արդյունքում աղտոտվել է ջրամատակարարման համակարգը` շարքից դուրս բերելով բնակիչների ջրատաքացու ցիչներն ու լվացքի մեքենաները: Երևի նրանց մոտ էլ խորհրդային տարիներից հիշատակ մնացած ջրագծերը «հոգնել» են անտարբերությունից և այս ձևով են որոշել ուշադրություն հրավիրել: Ասողներ կան չէ՞, թե տեխնիկան մարդուց խոհեմ է: