Փրկարար կակտուսը


Բնությունն իսկապես կատարյալ է. այնտեղ, ուր վտանգ է ստեղծում, պաշտպանվելու հնարավորություն էլ է տալիս: Եվ բնության հետ հաշտ ապրող կենդանական աշխարհն, առողջ բնազդներ ունենալով, ավելի արագ է կողմնորոշվում: Արիզոնայի նահանգի Սոնորա անապատում, օրինակ, կատվառյուծից փախչելով, վայրի կատուն մագլցել է 20 մետրանոց 300-ամյա կակտուսի «գլխին»: Գիշատիչը կամ շատ քաղցած է եղել, կամ շատ սկզբունքային և ամբողջ 6 ժամ ներքևում սպասել է` երևի հուսալով, թե կակտուսի փշերը կհալածեն իր զոհին: Ճիշտ այդքան ստիպված է եղել սպասել և այն լուսանկարիչը` Կուրտ Ֆոնգերը, ով այս տեսարանի ականատեսն է դարձել: - Լուսանկարչի համար դա իսկական հայտնագործություն է, ¬ պատմել է բնասեր լուսանկարիչը:¬ Առավոտյան ժամը 7¬ին զանգահարեց ընկերս, և ասաց, որ իր աշխատողներից մեկը հսկայական կակտուսի գագաթին տեսել է վայրի կատու: Մագլցելու պահն, իհարկե, Ֆոնգերը չի տեսել, փոխարենը հասցրել է նկարահանել իջնելու պահը. նա այնքա˜ն զգուշավորությամբ զննել է շուրջբոլորը` համոզվելու համար, որ թշնամին հեռացել է: Լուսանկարչին թվացել է, թե կակտուսը կենդանու համար հարմարավետ նստավայր է եղել: Բայց նրա հեռանալուց հետո, երբ մոտեցել է փշապատ հսկային` դրա վրա արյան հետքեր է տեսել: Այնուամենայնիվ` հետաքրքիր է…