ԱՍՈՒՅԹՆԵՐ


# Մի շտապիր խոստանալ, շտապիր կատարել: # Ավելի լավ է զղջաս լռելուդ համար, քան` ասածդ խոսքերի: # Գող կատուն ազնիվ առնետից լավ է: # Խելոքի համար ամեն անհաջողություն մի խրատ է: # Առանց աքլորականչի էլ լույսը բացվում է: # Աշխատանքը դառն է, բայց հացը` քաղցր: # Հյուրերի համար երկու անգամ են ուրախանում. նրանց գալուց և գնալուց: # Մարդիկ մարդու դեմքին են նայում, Աստված` հոգուն: # Քամին քարից ի՞նչ տանի: # Ջուրը մարմինն է լվանում, արցունքները` հոգին: # Ուրիշի հացով չես կշտանա: # Տանձն էլ է իմը, խնձորն էլ, բայց սիրտս սերկևիլ է ուզում: # Գայլը երբեք կուշտ չի լինում: # Ագռավն ինչքան էլ լվացվի` սագ չի դառնա: # Գայլից վախեցողը ոչխար չպետք է պահի: # Շուկայում ապրանքի հետ հոգի էլ է ծախվում: # Խելացի որդին հոր աջ աչքն է: # Ոտքով գնացողը ձիավորին ընկեր չէ: