Օգտագործել մեծ ներուժը


Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Խորվաթիայի Հանրապետությունում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Խորվաթիայի Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Խորվաթիայի միջև համագործակցության խորացումն իր նպաստը կբերի բալկանյան և հարավկով կասյան տարածաշրջանների միջև կապերի ընդլայնմանը: Ընդգծելով, որ սա իր առաջին այցն է բալկանյան տարածաշրջան, Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Խորվաթիան ունեն նույն արժեհամակարգը, և անհրաժեշտ է օգտագործել այն մեծ ներուժը, որ առկա է երկկողմ հարաբերությունների զարգացման համար, ինչին մեծապես նպաստում են երկու երկրների նախագահների փոխադարձ այցերն այս տարվա ընթացքում: - Չնայած անկախությունից ի վեր հայ-խորվաթական կապերն օբյեկտիվ պատճառներով կրել են անկանոն բնույթ, այժմ իրավիճակն արմատապես փոխվել է և հնարավո րություն է ընձեռում մեր հարաբերությունների օրակարգը հարստացնել բազմաբնույթ հարցերով: Այսօր կարող ենք փաստել, որ երկու Նախագահների փոխայցելություններով դրվեց հայ-խորվաթական քաղաքական երկխոսության հիմքը: Այժմ պետք է ձեւավորել պարբերական շփումների ձևաչափեր եւ ապահովել մեր հասարակությունների ամենատարբեր շերտերի շփումները: Միջխորհրդարանական կապերի հաստատումը, միջկառավարական հանձնաժողովի ձեւավորումն ու տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով կապերի հաստատումը դրա կարեւոր բաղադրիչները կլինեն: Մենք անդրադարձանք նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակ ցության խորացման անհրաժեշտությանը,- նշել է ՀՀ նախագահը: