Այսուհետ` ավելի գաղտնապահ


ԿՀՎ (ՃՀձ) ներկայացուցիչներն հայտարարել են, որ այլևս չեն կարող հասարակությանն իրազեկել ահաբեկչության մեջ կասկածյալների մասին, որովհետև այլ կերպ ակամա պետական գաղտնիքներ են բացահայտվում£ Այս հայտարարությունն հնչել է ԿՀՎ¬ի դեմ ընթացող երկարատև մի դատընթացի արդյունքում. «Հանուն Ամերիկայի քաղաքացիական ազատության միություն» ոչ կառավարական կազմակերպությունը հետախուզական կառույցին մեղադրել է առ այն, որ ահաբեկչության դեմ պայքարում նրա գործունեությունը չի համապատասխանում մարդասիրության չափանիշներին£ Նշյալ դատընթացի շրջանակներում ԿՀՎ¬ն առժամանակ առաջ տեղեկատվություն էր տարածել արդեն քննվող գործերի մասին, սակայն հասարակական կազմակերպութ յունը դա բավարար չի համարել£