Ընդդեմ Ուկրաինայի


Բրիտանական The Times¬ը կասկածանք է արտահայտել Դմիտրի Մեդվեդևի և Անգելա Մերկելի «Ուկրաինայի դեմ մյունխենյան համաձայնության» վերաբերյալ` այն դավադրություն համարելով£ Հրապարակման հեղինակները նման եզրակացության են հանգել` երբ Մերկելը լռել է ի պատասխան Մեդվեդևի այն հայտարարության, որով հույս է հայտնվել, թե Ուկրաինայի ապագա քաղաքական առաջնորդները ձգտելու են վերականգնել Ռուսաստանի հետ բարի հարաբերությունները£ Եվ Մերկելի լռությունը մեկնաբան վել է, թե նա Մոսկվային հասկացնում է, որ Գերմանիան չի խանգարի Ուկրաինայի քաղաքականության վերադարձին` Կրեմլի հսկողության ներքո£ ԳԴՀ և ՌԴ նորօրյա ղեկավարների այս «դավադրությունը» թերթը համեմատել է 1938 թ. Մյունխենյան համաձայնագրի («Մյունխենյան դավադրություն») հետ, որի ստորագրման արդյունքում Չեխոսլովակիան ստիպված եղավ Գերմանիային հանձնել Սուդետսկայա մարզը£