Դրսակողմյա սրտով


Հնդկաստանում սրտի բնածին արատով ծնված այս փոքրիկի բախտը փոքրիշատե բերել է£ Նրա նմանները` մարմնի դրսի կողմում գտնվող սիրտ ունեցող նորածինների 90 տոկոսը, մեռած են ծնվում կամ մահանում են ծնվելու առաջին 3 օրերի ընթացքում£ Իսկ ընդհանրապես արտաքին` դրսակողմյա սրտարատը եզակի երևույթ է. 1 միլիոն երեխաներից 7,9¬ն է դրա զոհը լինում£ Բիհարցի մի աղքատ ընտանիքում ծնված այս մանուկի սիրտը բաբախում է` ի տես ծնողների, բժիշկների£ Իմիջիայլոց, երեխայի բոլոր օրգանները գործում են կանոնավոր£ Ծննդատան բժիշկները նրան գնացքով ուղարկել են Նյու Յորք (իհարկե` հոր և հիվանդապահի ուղեկցությամբ)£ Անցյալ ուրբաթ փոքրիկի հսկողությունը ստանձնել է Համահնդկական բժշկագիտության ինստիտուտը£ Մաղթենք` որպեսզի բոլոր նորածինները լույս աշխարհ գան ու ապրեն առանց արատների£ Բայց հետաքրքիր է նաև իմանալը, որ այս տիպի` արտաքին սրտով ծնվածներից միայն մեկին է վիճակվել` ապրել մինչև հասուն տարիք£ Նա` ամերիկացի Քրիստոֆեր Ուոլլը, ստիպված է եղել վտանգավոր 15 վիրահատությունների ենթարկվել, որոնց շնորհիվ սիրտը տեղադրվել է կրծքավանդակի ներսում£ Վերջերս Քրիստոֆերը նշել է իր ծննդյան 34-րդ տարեդարձը£