Գեյերին Իտալիայում էլ չեն սիրում


Ամենուր չէ, որ սիրում են սրանց, և ամենուր չէ, որ հանդուրժում են դրանց գոյությունն իրենց կողքին: Իտալական Բարի կոմունայում, օրինակ, երկու տղամարդ չէին թաքցրել իրենց գարշանքը ու մի լավ քոթակել էին 38-ամյա համասեռամոլ Լեոյին: Հենց հանրային վայրում:

Առողջ տղամարդկանցից ծեծված Լեոն հետո պատմել էր ոստիկաններին, որ Ալդո Մորո հրապարակով անցնելիս իր հասցեին հայհոյանքներ է լսել ու խնդրել է չհայհոյել, բայց տղամարդիկ սկսել են ծեծել իրեն: «Հալածյալը» փորձել է թաքնվել կաշվի խանութում, սակայն տղամարդիկ վազել են նրա ետևից ու շարունակել քոթակը: Այս ամբողջը արձանագրել են շրջակայքի տեսախցիկները: Նույնը պնդել է ծեծվածի փաստաբանը` ասելով, որ իր պաշտպանյալը դաժանորեն ծեծի է ենթարկվել` համասեռամոլ լինելու պատճառով (տեղեկացրել է «Ռամբլեր նովոստի»-ին): «Դաժան ծեծի» ենթարկվածին հիվանդանոցում թեթև մարմնական վնասվածքներ են ախտորոշել: Իսկ հարձակվող տղամարդկանց ոստիկանությունն ազատ է արձակել: