Օբամային թույլ չեն տվել տոնել


Ինչպես արդեն հայտնի է, հունիսի վերջին ամերիկյան Գերագույն դատարանը պաշտոնապես օրինականացրեց միասեռականների ամուսնությունը: Պետքարտուղար Ջոն Քերին էլ հայտարարեց, թե Միացյալ Նահանգները մտադիր է հասնել միասեռական զույգերի իրավահավասարությանը` ամբողջ աշխարհում:

Իրենց այդ հաղթանակը միասեռականները նշել են հենց Սպիտակ տան մոտ: Սակայն նախագահ Օբաման լրագրողներին գանգատվել է, թե իրեն չեն թողել մոտենալ հասարակ ամերիկացիներին, ովքեր տոնում էին միասեռական ամուսնությունների օրինականացումը (տեղեկացրել է USA TodΖy-ը):

- Միակ վատ մանրամասն այն է, որ ինձ չհաջողվեց դուրս գալ ու նայել այդ ամենին, որովհետև անվտանգության ծառայությունը ստիպված էր լինելու քշել բոլորին,- պարզաբանել է Օբաման` բացատրելով, թե ինչու է տոնակատարությունն առանց իրեն անցել:

Եվ Սպիտակ տան ղեկավարը բավարարվել է այդ ամենը հեռուստացույցով դիտելով, ու տեսածը հիացրել է իրեն, իսկ Սպիտակ տանը` ծիածանի գույների մեջ ցնցուղ է եղել: