Գեյ-հարսանիքները եկեղեցին էլ կօրհնի


Ձայների մեծամասնությամբ ԱՄՆ-ի եպիսկոպոսները հավանություն են տվել ամուսնական միության կանոնադրության փոփոխություններին:

Երկրի Եպիսկոպոսական եկեղեցին փոփոխություն է կատարել եկեղեցական կանոնագրքում, ուր ամուսնությունը ձևակերպվում է որպես «ֆիզիկական և հոգևոր միություն` տղամարդու և կնոջ միջև»: Մասնավորապես, Սոլթ--Լեյկ-Սիթիում հրավիրված ընդհանուր ժողովը «տղամարդ» և «կին» բառերը փոխարինել են «զույգ» բառով: Որոշում, որն այսուհետ հոգևորականներին կարտոնի եկեղեցում միասեռական զույգերի կրոնական հարսանիքներ անել:

Սակայն հոգևորականությանը նաև իրավունք են տվել հրաժարվել նման ծիսակարգերից, ինչը որևէ պատիժ չի նախատեսում: Եպսիկոպոսներն, իրենց հերթին, իրավասու են իրենց բեմերում իրենց ցանկությամբ արգելել այդպիսի ծառայությունները: Այսինքն` ամեն ինչ կախված է թեմերի առաջնորդների կամեցողությունից` հավատարիմ մնալ աստվածային օրենքների՞ն, թե՞ տրվել աշխարհի շեղումներին: