«ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է» կարգախոսով


«Գրանդ Քենդի» ընկերության արտադրանքը երկար տարիներ իր պատվավոր տեղն է զբաղեցնում սպառողական շուկայում և բարի համբավ է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Արտադրության պետ Վարդան Խաչատրյանի հավաստմամբ` «Գրանդ Քենդի» ընկերությունը Հայաստանի միակ իսկական շոկոլադ արտադրող ընկերությունն է: - Մեր շոկոլադը արտադրվում է բացառապես բնական հումքից` կակաո հատիկավորի վերամշակումից ստացվող կակաո յուղից, կակաո լոսածից և կակաո փոշուց: Հայաստանում, ինչպես նաև Անդրկովկասի տարածաշրջանում, որևէ այլ ընկերություն չունի կակաո հատիկավորի վերամշակելու տեխնոլոգիա: Ի դեպ, կակաո հատիկավորից պատրաստված իսկական շոկոլադի մեկ կիլոգրամի արժեքը միջազգային շուկայում շատ թանկ է: Մանրածախ առևտրի կետերում այդ շոկոլադի մեկ կիլոգրամն արժե 50 ԱՄՆ դոլար: Մինչդեռ «Գրանդ Քենդի»-ի այդ նույն որակի մաքուր շոկոլադի մեկ կիլոգրամն արժե 3000 դրամ: Պետք է նշել, որ Հայաստանի շուկայում առկա ավելի էժան շոկոլադները, որոնք հիմնականում ներմուծված են Ուկրաինայից և Ռուսաստանից, պատրաստված են կակաոի յուղի փոխարինիչներով: Դիցուք` էժանագին արմավի յուղին ավելացնում են կակաոի փոշի և ստանում այսպես կոչված «հրուշակային ջնարակ»: Ի դեպ, Եվրոպական երկրներում նման ապրանքը շոկոլադ չի էլ համարվում, իսկ Հայաստանում, ցավոք, մեծ քանակությամբ ներկրվող նման հրուշակեղենը ներկայացվում է իբրև շոկոլադ: Ավելին, շատ տեղական արտադրողներ հիմնականում ուկրաինական հրուշակային ջնարակն են օգտագործում շոկոլադի փոխարեն` կրկնակի մոլորության մեջ գցելով սպառողին: Հուրախություն «Գրանդ Քենդի»-ի սպառողների, հարկ է փաստել, որ հենց իրենց պահանջով շուտով կսկսվի մեծ համբավ ունեցող, բազմաթիվ առողջարար հատկություններով օժտված, մուգ կամ այսպես կոչված «դառը» շոկոլադի սալիկների արտադրությունը, որի բաղադրության մեջ կակաոի բնամթերքի պարունակությունը հասնում է մինչև 80 տոկոսի: Արտադրատեսակների որակի էլ ավելի բարձրացմանը կնպաստի ընկերության ձեռք բերած շոկոլադի արտադրության` 200 հազար եվրո արժողությամբ նոր սարքավորումը: Ի դեպ, «Գրանդ Քենդի»-ն շարունակում է ընդլայնել իր արտադրատեսակները և շուտով կգործարկվի ժամանակակից սարքավորումներով հագեցված արտադրամասը, ինչը ենթադրում է լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում: Հարկ է նշել, որ հրուշակեղենի ոլորտում առաջատար համարվող «Գրանդ Քենդի»-ն արդեն իսկ ունի 1700 աշխատակից, ովքեր նույնպես իրենց արտադրատեսակների ակտիվ սպառողներն են. իրողություն, որը նույնպես բարձր որակի ապացույց է:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ