«Խելացի» ապարանջանը


Շատերն ամենաթանկագին կրելի սարքը համարում են AΘΘle WΖtch-ը, որի արժեքը հասնում է 17 հազար դոլարի: Սակայն դրան բազմապատիկ անգամ գերազանցել է «խելացի» ապարանջանը, որն ավելի թանկ է, քան մոսկովյան բնակարանը:

Իտալական PininfΖrinΖ դիզայներական տունն արդեն պատվերներ ունի նոր սմարթ-ապարանջանի, որը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց` դրվագազարդված թանկարժեք քարերով: Այս հարմարանքն արժե... 149 հազար դոլար:

Ապարանջանն իր չափերով հարմարվում է յուրաքանչյուրի ձեռքին: Այն կարող է վճարումներ կատարել գնումների համար, կարող է կառավարել տնային սարքերը, կարող է կցակապվել ավտոմեքենաների ու զբոսանավերի համակարգիչներին և այլն: Զարդասարքը հաճախակի լիցքավորում չի պահանջում` ոչ ավելի, քան տարին 1 անգամ: Իր հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ այն անհրաժեշտ լիցքեր է կուտակում մարդու ձեռքի շարժումներից առաջացող էներգիայից: Յուրաքանչյուրն ունի «անձնական» ասիստենտ, ում կարելի է դիմել` հատուկ ստեղնը սեղմելով:

Որպես նպատակասլաց գիտունիկ, ապարանջանը անվերջ կարող է նորանոր ունակություններ ձեռք բերել: Եթե դրա տերը ցանկանում է կատարելագործել իր «խելացիին», ապա պետք է զանգահարի արտադրողին (այցելել պետք չէ), և ապարանջանը կհամալրվի նորանոր հնարավորություններով: Ավելին, այն ապահովագրված է նաև հնանալու և ծերանալու վտանգից. դրա տեխնիկական ներդիրը ցանկացած պահի հեշտորեն կարելի է փոխարինել ավելի ժամանակակից «ունակություններով» (տեղեկացրել է GizΗΖg-ը):

Մարդու փոխարեն մտածող, գործող, մարդուց ավելի կատարյալ իրենց դրսևորող սարքերն ավելանում են: Մնում է` դրանք նաև ապրեն մարդու փոխարեն: Բայց դա դժվար թե հաջողվի. ամենախելացի, ամենաբազմապրոֆիլ, ամենակատարյալ սարքերն անգամ մարդկային մտքի արգասիք են, նրա ձեռքերի ծնունդ և մարդու կողմից կառավարող: