Հումոր


- Ինչո՞ւ էր երեկ հեռախոսդ ասում, որ անհասանելի ես: Ո՞ւր էիր,- հարցնում է տղան:

- Նախորդ գիշեր ասացիր, որ էլ փող չունես,- արդարանում է աղջիկը:

Փեսացու գտնելու համար աղջիկը պետք է փողոց դուրս գա ուրախ և լավ շպարված: Այլապես` անշպար և տխուր տեսքը հուշում է, որ նա ամուսնացած է:

- Կինը միշտ գիտե, թե ինչ է ուզում, բայց հազվադեպ է հասկանում, թե ինչո՞ւ:

Թամարը թղթախաղի վարպետ էր և միշտ հաղթում էր, երբ խաղում էին փողով: Բայց նա միշտ պարտվում էր, երբ խաղը փողով չէր, և պարտվողը պիտի մերկանար:

Կինը երկու տարիք ունի` մինչև շպարվելը և դեմքը մաքրելուց հետո:

- Դու միշտ այդքան լո՞ւրջ ես: Ծիծաղելի մի բան պատմիր,- խնդրում է աղջիկը:

- Այսինքն, ուզում ես աշխատավարձիս չա՞փն իմանալ...

Կանայք միշտ էլ ալմաստ են: Բայց նրանցից ադամանդ կհղկվի, թե՞ ալմաստի շաղափ` կախված է տղամարդու վարպետությունից:

Նորմալ է, երբ կինը խնդիրներ է ստեղծում: Բայց նորմալ չէ, երբ նա´ է խնդիրները լուծում:

«Արա, ինչ ուզում ես» արտահայտությունը կնոջ շուրթերից հնչում է որպես`

- Եթե հենց հիմա չանես այնպես, ինչպես ես եմ ուզում, վերջդ կտամ:

Կինը միաժամանակ և´ օձ է, և´ խնձոր:

Իդեալական կինը նա է, ով ամուսնուն ժամանակին ու համեղ կերակրում է, խմեցնում, պառկեցնում է քնելու... և չի թողնում քնել: