«Անելիքներ դեռեւս շատ կան»


Նախագահ Ռոբերտ Քոչարյանն հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ղեկավար կազմի հետ: Անցած տասը տարիները գնահատելով այս կառույցների համար կայացման տարիներ` Նախագահը վստահաբար ասել է, որ առանց կայացած նման ծառայությունների անհնարին է խոսել պետության կայացվածության մասին: Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի, պետության կայացման գործում նրանց անձնական ներդրման համար: Դիմելով ներկաներին, Հանրապետության նախագահն ասել է. «Դուք ղեկավարում եք կառույցներ, որոնք պատասխանատու են երկրի ու ժողովրդի անվտանգության, կարգ ու կանոնի, պետության միջազգային հեղինակության համար, եւ համոզմունքով կարելի է ասել, որ այդ տեսանկյունից ձեր վրա դրված խնդիրները հիմնականում լուծված են, թեեւ կատարելագործման համար երբեք սահման չկա, եւ բոլորս գիտակցում ենք նաեւ, որ անելիքներ դեռեւս շատ կան»: Նախագահը ցանկություն է հայտնել, որ նրանք իրենց հետագա աշխատանքում ունենան ավելի լավ աշխատելու, ավելի մեծ հաջողությունների հասնելու, երկրի ու ժողովրդի անվտանգությունն ամրապնդելու եւ ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ նեքին հզոր մոտիվացիա: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանն ունի փայլուն ապագա, իսկ նորընտիր նախագահն` արդյունավետ կառավարելու բոլոր հնարավորությունները Ս. Սարգսյան.