Վերականգնել ժողովրդի հավատը


Եվս մի քանի օր կշարունակվեն նախարարական պորտֆելների հատկացումների մասին խոսակցությունները£ ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ իրենց կուսակցության գործունեությունը երբևէ պայմանավորված չի եղել պորտֆելների ու քվոտաների ակնկալիքով£ - Գագիկ Ծառուկյանը երբևէ չի ձգտել որևէ պաշտոնի, միշտ եղել է իր խոսքի տերը և այդ խոսքը գործի վերածել£ Մեր թիմը մշտապես ճշմարտության կողմնակիցն է և երկակի մարտավարություն չի կիրառել£ Պաշտոնների համար նախապայմաններ առաջարկելը մենք համարում ենք ոչ արժանապատիվ քայլ£ Լուրեր էին շրջանառվում, թե Գագիկ Ծառուկյանին պաշտոն տալու դեպքում ինքը կմոռանար ժողովրդին տված խոստումները£ Սակայն, թերահավատներին պետք է վստահեցնեմ, որ Գագիկ Ծառուկյանը 20 տարիներ ի վեր կանգնած է ժողովրդի կողքին և ապրում է նրա հոգսերով ու խնդիրներով£ Ես սիրում եմ իմ երկիրն ու ժողովրդին և, անկախ ամեն ինչից, պատրաստ եմ ծառայել նրանց£ ¬ Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ԲՀԿ¬ն «Հանրապետական»¬ի միակ դաշնակիցն էր£ Այսօր, երբ համալրվել է կոալիցիայի կազմը, ինչպիսի՞ն է լինելու Ձեր մարտավարությունը£ ¬ Մենք հստակորեն շարունակելու ենք մեր գործունեությունը£ ՀՀԿ¬ի հետ, իբրև գործընկերներ, մեր անցած ճանապարհը հուսալի էր և առանց բարդությունների£ Շատ խնդիրներ կարգավորվում էին ներքին փոխհամաձայնությամբ£ Այսօր, երբ փոխվել է կոալիցիայի կազմը, բնականաբար չորս քաղաքական ուժեր չեն կարող միանման տեսակետ ունենալ£ Ուստի, եթե կոալիցիոն հուշագրում ամրագրված որոշ կարևոր դրույթներ խախտվեն մեր գործընկերների կողմից, բացառված չէ, որ ԲՀԿ¬ն համապատասխան վերաբերմունք ցույց կտա` ընդհուպ մինչև իրեն հատկացված պորտֆելներից հրաժարվելը£ Կրկնում եմ` մեր մտահոգությունը ժողովրդին հոգսաթափ տեսնելն է£ ¬ Դուք ժողովրդի համակրանքը վայելող անհատ եք, և ժողովուրդը վստահում է Ձեզ£ Նաև, իբրև իշխանության մաս կազմող քաղաքական ուժի ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում Հյուսիսային պողոտայում հավաքված մարդկանց բողոքի յուրատեսակ դրսևորումները, և նշմարո՞ւմ եք որևէ ելք` ստեղծված իրավիճակից£ ¬ Ես չեմ ցանկանում որևէ գնահատական տալ ստեղծված իրավիճակին, միայն կարող եմ ասել, որ ժողովուրդն հենց այնպես դուրս չի գալիս բողոքելու և դժգոհելու£ Ուղղակի պետք է ականջալուր լինել և նպաստել ժողովրդի սոցիալական խնդիրների լուծմանը£ Իսկ դրա համար պետք է ի մի բերել բոլոր ուժերը և վերականգնել ժողովրդի հավատը£ Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ Հ. Գ. Ինչ վերաբերում է նորընտիր Նախագահի կողմից ՀՀ Վարչապետի պաշտոնում ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի առաջադրմանը, ինչը կարող է նաև դժգոհությունների ալիք առաջացնել, Գագիկ Ծառուկյանի պատասխանն այսպիսին էր. ¬ Այդ մասին հաստատ չգիտեմ, այլ միայն լսել եմ, որ Վարչապետի հնարավոր թեկնածուն Տիգրան Սարգսյանն է£ Ինչ վերաբերում է դժգոհություններին, յուրաքանչյուր ղեկավար պատասխանատու է իր թիմակիցների համար, իսկ դժգոհություններ միշտ էլ կլինեն: