Բարի գալուստ, «BEELINE»


Հուսա°նք, հավատա°նք Մարդկային առողջ երևակայությունը մշտապես պրպտում է նորարական մղումներով` նպաստելով «Այսօրվա անհնարինը հնարավոր կդառնա վաղը» ձգտման իրականացմանը: Տեսակետը ևս մեկ անգամ ճշմարտվեց, երբ 1876 թ. Ա. Գ. Բելը ստեղծեց հեռվում գտնվողի հետ խոսելու հնարավորություն ապահովող սարքը: Թվում էր, թե այդ ոլորտի կուլմինացիան մեկնարկի հետ միաժամանակ է ծնվել: Սակայն քսաներորդ դարի գիտնականները համառորեն քայլում էին` «Կգա ժամանակ, երբ գիտությունն առաջ կանցնի ֆանտազիայից» հիպոթեզի հետքերով: Ուստի, 1970-ականներից հետո ի հայտ եկան հեռակառավարման սկզբունքով աշխատող լարային հեռախոսները: Ու քանի որ մարդկային մտքի թռիչքը դեռևս սահմաններ չի ճանաչում, չուշացավ շատ ավելի կատարելագործված, «պստիկ, բայց ճստիկ» տարբերակը` բջջային հեռախոսի գյուտը: Հայաստանն այդօրինակ ծառայություններից սկսեց օգտվել 90-ականներին, և բիզնես անվամբ հրեշի հաշվենկատ քաղաքականությունն այս անգամ էլ բացառություն չարձանագրեց... Բնականաբար, ԱրմենԹելի ղեկավարող մեր «անշահախնդիր» հույն «բարեկամ ները», գերշահույթի տենդով բռնկված, փորձում էին հասարակության համար հնարավորինս անմատչելի դարձնել բջջայինով հաղորդակցվելու անհրաժեշտությունը: Սկզբնական շրջանում «ՍԻՄ» քարտերի առասպելական գներն անմատչելի էին շատոց համար: «Իզի» քարտերն համեմատաբար մատչելի էին, բայց դրանք էլ հիմնականում ձեռքբերելի էին «սև շուկայում»` մոտ 110.000 դրամ արժողությամբ, և «սպիտակ թալան» ուրվագծող 250 դրամ րոպեավճարով: Եղելությունից վերստին վեր էր հառնում տգիտության մեջ թաթախված տճահ երևույթը. գրպանի հեռախոս գործածելուն արժանի են միայն «բարձր խավի» ներկայացուցիչները: Տեղի ունեցավ անխուսափելին. ի հեճուկս մոլի «բիզնեսմենների» շահանենգ գործունեության` Հայաստանի կառավարությունը կանխեց վերջիններիս` մենաշնորհի չարաշահումը` ճանապարհ հարթելով երկրորդ օպերատորի համար: «Վիվա-Սել»-ի շռնդալից մուտքը ջախջախեց նախկինների նկրտումները: Առաջացավ մրցակցություն, որն էլ իր հետ բերեց հանրամատչելիութ յուն, ծառայությունների բազմացում, և կապուղու որակի բարելավում: Այս գործընթացի սրընթաց զարգացման մի նոր խթան հանդիսացավ այն իրողությունը` «ԱրմենԹել» ՓԲԸ-ն դարձավ «Վիմպելկոմ» ռուսական ԲԲԸ դուստր ընկերությունը: Արդյունքում` մայրության և գեղեցկության օրվանից տխրահռչակ ԱրմենԹելի փոխարեն Հայաստանում հեռակապը կտնօրինի 7,2 միլիարդ ԱՄՆ դոլար կարողություն ունեցող «Բիլայն»-ը: Հատկանշական է, որ Հայաստանը ԱՊՀ-ում յոթերորդն է` ուր մուտք է գործել «Բիլայն» ապրանքանիշը, և փաստորեն, բարի խորհրդանիշ համարվող թվի` խորհուրդը, կամա թե ակամա, նշմարվում է ընկերության գործելաոճում: Ընդհանուր առմամբ, նրանց ծանուցումների բովանդակության մեջ լսելի է մարդասիրական միտում ունեցող ենթախոսքը. լավագույն բրենդը` բարձր որակն ու մատչելի գներն են: Եվ մեր այն հարցին, թե որքան ժամանակ է «Բիլայն»-ին հարկավոր, որպեսզի հայ բաժանորդների համար զգալի լինեն դեպի դրական տեղաշարժերը` հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Գենադի ԿԱԼԳԱՇԿԻՆԸ պատասխանեց. - Դա ամենօրյա տքնաջան, երկարաժամկետ աշխատանք է պահանջում, իսկ բաժանորդը միշտ պետք է զգա այդ փոփոխությունները, քանի որ այժմեականը վեց ամիս հետո արդեն քարե դար է: Պետք է զգան այսօրվանից: Հուսանք, որ ժրաջանություն խորհրդանշող` բրենդի խորհրդանիշ մեղվի գունային համադրումը, կներդաշնակվի վերջիններիս գործունեության հետ:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ