ՄԱԿ-ը` իսլամի թշնամի
Այսպես է կարծում «Ալ-Քաիդա»-ն «Ալ-Քաիդա»-ի երկրորդ դեմք Այման ալ-Ջավահիրին մուսուլմաններին ուղղված նոր դիմում է տեղադրել Ինտերնետում: Պատասխանելով իրենց կողմնակիցների հարցերին` նա միաժամանակ արդարացրել է ՄԱԿ-ի ներկայացուցչությունների և աշխատակիցների վրա կատարված հարձակումները: - Միավորված Ազգերի կազմակերպությունը իսլամի և մուսուլմանների թշնամին է,- հայտարարել է ալ-Ջավահիրին` հավելելով, որ ինքն արդարացի է համարում հատկապես 2003 թ. Ալժիրում ու Բաղդադում կատարված հարձակումները ՄԱԿ-ի ներկայացուցչությունների վրա, որոնցում այդ պահին 60-ից ավելի մարդ է եղել: Նա հերքել է բեն Լադենի վատառողջության մասին տարածված լուրերը` հավաստելով. -Շեյխ Ուսամա բեն-Լադենը միանգամայն առողջ է: Այնուհետև, ինչպես փաստում է «Ինտերֆաքս»-ը, նա կրկնել է իր ավանդական կոչը` հարվածներ հասցնել Իսրայելին և հրեաներին` որտեղ էլ նրանք լինեն: