Արտաքսում` ահաբեկչականների ցուցակից


Եվրոպական ընկերակցության դատարանի որոշմամբ` Քուրդիստանի բանվորական կուսակցությունը հանվել է ահաբեկչական խմբավորումների ցուցակից: ՔԲԿ քրդական քաղաքական կազմակերպությունը պայքարում է հանուն Քրդստանի անկախության: Եվ արդեն ավելի քան քառորդ դար ձգվող` Թուրքիայի հետ նրա ընդհարումը խլել է շուրջ 40 հազար մարդկային կյանք: Թուրքական իշխանությունները հրաժարվում են անջատվողականների հետ երկխոսությունից և մտադիր են ՔԲԿ-ը վերացնել ուժի զորությամբ: 2002 թ. ԵԽ իշխանությունների ընդունած որոշմամբ` այդ կազմակերպությունը ներառվեց ահաբեկչական խմբավորումների ցուցակում, և նրա ֆինանսական եկամուտները սառեցվեցին: Հիմա այդ որոշումը չեղյալ է համարվել: Դատավճռում նշվում է, որ եվրոպական իշխանությունները պատշաճ կերպով չեն հիմնավորել` ՔԲԿ-ը ցուցակում ընդգրկելու որոշումը: